Լրահոս
Օրվա լրահոսը

Սումգայիթի հայկական ջարդերի 29-ամյա տարելիցին նվիրված միջոցառում Ռումինիայում

Մարտ 01,2017 12:48

Սումգայիթի հայկական ջարդերի 29-ամյա տարելիցի միջոցառումների շրջանակներում փետրվարի 26-ին Բուխարեստի Միքայել և Գաբրիել Սուրբ Հրեշտակապետաց մայր եկեղեցում մատուցվեց հոգեհանգստի կարգ՝ նվիրված Սումգայիթի ցեղասպանության նահատակների հիշատակին: Պատարագից հետո Ռումինիայի Հայոց թեմի, Հայոց միության և ՀՀ դեսպանության անունից ծաղկեպսակներ զետեղվեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքարին:

Հաջորդած համայնքային հավաքույթի ժամանակ ՀՀ դեսպանության դեսպանորդ Աշոտ Գրիգորյանը մանրամասներ ներկայացրեց 1988թ. նոյեմբերին Մոսկվայում Սումգայիթի ոճրագործների դատավարությունից, որին անձամբ ներկա էր եղել: Նույն օրը Սումգայիթի ջարդերին զոհ գնացած հայերի հիշատակին նվիրված պատարագներ մատուցվեցին Ռումինիայի բոլոր հայկական եկեղեցիներում:

Տեղեկանք․ վերջին օրերին Ռումինիայի հայկական Արարատ հանդեսի կայքէջում (www.araratonline.com) զետեղվել են Սումգայիթում Ադրբեջանի կողմից կազմակերպած հայկական ջարդերի վերաբերյալ մի շարք հրապարակումներ:

 

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031