Լրահոս
Օրվա լրահոսը

«Սա՞ ինչ գործ ունի ձեր հետ». Ավանցիները Փաշինյանին բողոքեցին Արամ Սարգսյանից (Տեսանյութ)

Մարտ 06,2017 18:01

«Մեզ ի՞նչ եք բերել»,- այսօր Ավանում բնակիչներից մեկը այսպես դիմավորեց նախընտրական քայլարշավ անող ու բուկլետներ բաժանող «ԵԼՔ» դաշինքի անդամ Նիկոլ Փաշինյանին:

Վերջինս պատասխանեց. «Գաղափար, ելք, ուրիշ բան չենք բերել»: Պապիկները հարցրեցին, թե ելք դեպի ո՞ւր է խոստանում պատգամավորը: Նա պատասխանեց. «Ելք՝ այսօրվա վիճակից ու գնալու ենք դեպի պայծառ ապագա»:

ԵԼՔ դաշինքի անդամ Մանե Թանդիլյանը թերահավատ բնակիչներին հարցրեց. «Եղե՞լ է, որ Նիկոլին վստահեք ու հուսախաբվեք»:

Նիկոլ Փաշինյանն էլ նրանց բացատրեց. «Եղել է, որ փողոցում մեզ մարդիկ ասել են՝ դե մի բան արեք, փոխեք: Պայմանը հետեւյալն է՝ մեզ ընտրում եք, մեզնից պահանջում եք: Բացառվում է, որ մարդիկ մեր օգտին քվեարկեն ու էդ փոփոխությունը տեղի չունենա: Չի կարող այդպիսի բան տեղի ունենա: Ես անձնապես երաշխավորում եմ դա, ես ինձ համարում եմ դրա քաղաքական պատասխանատուն: Սա ինչի՞ համար է կարեւոր, որովհետեւ ՀՀ-ն ունի սեփականատեր, դա ժողովուրդն է, այն ընտրողները, որ գնում են ընտրատեղամաս»:

Մանե Թանդիլյանն էլ իր կողմից երաշխավորեց. «Իմացեք, որ որեւէ ձայն չի կորելու, որը կտրվի «ԵԼՔ»-ին: Մենք բոլոր վստահված անձերով ամեն ինչ վերահսկելու ենք»:

Բնակիչներից մեկը Նիկոլ Փաշինյանին ցույց տալով «ԵԼՔ»-ի բուկլետի երեսին փակցված «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի լուսանկարը՝ ասաց. «Ես սաղին ճանաչում եմ, բա սա՞ ինչ գործ ունի ձեր հետ»: Նիկոլ Փաշինյանն էլ պատասխանեց, որ իրենց դաշինքը ձեւավորվել է 3 կուսակցությունների միավորումից, բոլոր քաղաքական առաջնորդները արժանի են վստահությանը: Պապիկը միանգամից վրա եկավ, թե՝ «Ես նրան չեմ վստահում»:

Նիկոլ Փաշինյանն էլ պատասխանեց. «Որեւէ մեկին վստահո՞ւմ եք, ում վստահում եք՝ նրան կքվեարկեք: Մեկ ուրիշն էլ նրան է վստահում, ինձ չի վստահում, էն մյուսն էլ մյուսին է վստահում: Պատճառ չգտնեք, քվեարկեք մեզ»:

Մենք այդ պապիկին հարցրեցինք, թե ինչո՞ւ չի վստահում Արամ Սարգսյանին եւ չի ուզում նրա օգտին քվեարկել: Նա պատասխանեց. «Նա վարչապետ ա  եղել, ի՞նչ ա արել էն ժամանակ, որ հիմա ինչ անի»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031