Լրահոս
Օրվա լրահոսը

Միջադեպ Արմավիր քաղաքում՝ Գագիկ Ծառուկյանի հանրահավաքից առաջ

Մարտ 09,2017 12:43

Այսօր Արմավիրի մարզկենտրոն Արմավիր քաղաքում նախատեսված է «Ծառուկյան» դաշինքի ցուցակը գլխավորող Գագիկ Ծառուկյանի նախընտրական հանդիպումը ընտրողների հետ: Սակայն մինչ հանդիպումը կմեկնարկեր, զավեշտալի իրավիճակի ականատես եղանք: Հանդիպումը նախատեսված է Արմավիր  քաղաքի մշակույթի տան դիմացի հրապարակում: Մշակույթի տանը տեղակայված է ՀՀԿ շտաբը: Մշակույթի պալատի դիմաց «Ծառուկյան» դաշինքը բեմահարթակ է նախապատրաստել, փակցված են նաեւ «Ծառուկյան» դաշինքի քարոզչական պաստառները: Բայց բեմահարթակի հետնամասում, հենց մշակույթի տան ճակատին փակցված է Հանրապետական կուսակցության գովազդային պաստառը:

Հիշեցնենք, որ երեկ այս նույն հրապարակում ՀՀԿ-ի համամասնական ցուցակի եռյակը իշխող կուսակցության քարոզն էր իրականացնում: Մշակույթի պալատի աշխատակիցներից մեկը, որը չցանկացավ ներկայանալ, Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ երեկ վարչապետ Կարեն Կարապետյանը դիտողություն է արել, ասել է, որ մշակույթի տունը չի կարող քարոզչական օբյեկտ լինել եւ հրահանգել է, որպեսզի Հանրապետականի պաստառները հանվեն:

Երեկ, ի դեպ, պալատի ճակատային մասի աջ եւ ձախ կողմերում փակցված էին նաեւ ՀՀԿ-ի տարածքային ցուցակով առաջադրված Նահապետ Գեւորգյանի մեծադիր պաստառները:

Այսօր Գագիկ Ծառուկյանը, փաստորեն, պետք է քարոզչություն իրականացներ ՀՀԿ-ի պաստառի ներքո: Մինչ Գագիկ Ծառուկյանը կժամաներ, հանրահավաքի կազմակերպիչները որոշում կայացրին նախապես մոնտաժված բեմահարթակը ապամոնտաժել եւ այլ տեղում հավաքել:

Այլ մանրամասները՝ առաջիկայում:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031