Լրահոս
Օրվա լրահոսը

Չնոսրացրած խնձորի քացախի օգնությամբ կարող եք բուժել մաշկ սնկային հիվանդությունը

Մարտ 22,2017 12:30

«Խուզող որքին», որը հայտնի է միկրոսպորիա մաշկի, մազերի եւ եղունգների սնկային հիվանդություն է: Հարթ մաշկը մակերեսորեն ախտահարվում է խիստ սահմանագծված, կլոր, փոքր-ինչ ուռած բծերով, որոնց վրա հիմնականում կարելի է տարբերել երկու շրջան՝ ծայրամասային բծաբշտակեղեւային գլանիկը եւ թեփոտվող կենտրոնը: Ուշադիր զննելու դեպքում, սակայն, մաշկի մազոտ հատվածում կարելի է տեսնել փշրված մազեր եւ թեփուկներ: Բորբոքվածության դեպքում մաշկը կարող է ունենալ կարմրածություն, հյուսվածքի որոշ ուռածություն, աննշան ճեղքով պատած այտուցված շրջաններ, որոնցից՝ սեղմելիս հոսում է թարախ: Դրանք գոյանում են ծոծրակին կամ մարմնի ցանկացած մազոտ մասում: Տղաները աղջիկներից 6-9 անգամ ավելի հաճախ են վարակվում: Սնկային հիվանդության հարուցիչը փոխանցվում է երեխաների անմիջական շփման միջոցով, ինչպես նաեւ կատուներից եւ շներից:

Բուժումը իրականացվում է ոչ միայն հակաբորբոքայինների միջոցով, այլեւ զուգահեռ ընդունվում են B խմբի վիտամիններ, հանգստացնող դեղամիջոցներ, ինչպես նաեւ արտաքին օգտագործման համար՝ հակաքորային եւ հակաբորբոքային դեղամիջոցներ:

Հիվանդությունը ժողովրդական միջոցներով բուժվում է նաեւ չնոսրացրած խնձորի քացախի օգնությամբ, որը պետք է քսել ախտահարված մասերին օրական 6 անգամ: Խնձորի քացախը հրաշալի հականեխիչ միջոց է:

Ցանկացած բուժում իրականացնելու ժամանակ պետք է զգույշ լինել, խորհրդակցել բժշկի հետ եւ ինքնաբուժությամբ չզբաղվել:

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

«Առավոտ»

21,03.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031