Լրահոս
Օրվա լրահոսը

Ռիչարդ Հոգլանդ. Բանակցային սեղանին շատ լավ, միջազգայնորեն հաստատված պլան է. (Տեսանյութ)

Մարտ 27,2017 19:11

Լրագրողները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ռիչարդ Հոգլանդից խնդրեցին «Լավրովյան» պլանի մանրամասները ներկայացնել, եթե կա նման պլան:

Նա պատասխանեց. «Դիվանագիտորեն մենք այդ տերմինը չենք օգտագործում, բայց իհարկե՛, սեղանին պլան կա: Այն շատ բազմակողմանի է, բաղկացած է երեք մասից: Բայց պատշաճ չի լինի, որ ես մանրամասնեմ դա, որովհետեւ բանակցող երկու կողմերն էլ պետք է աշխատեն այդ տարբեր ասպեկտների վրա: Դիվանագիտությունում դա նման է քարտային խաղի, երբ դու պահում ես քարտերը, դու չես դնում դրանք սեղանի վրա, որովհետեւ չես ուզում, որ մնացածը տեսնեն: Այսպիսով՝ նույնը դիվանագիտությունում է, երբ կա պլան, դա կարող է շատ լավը լինել, բայց կարող է դրա որոշ մասեր անհրաժեշտ լինի վերադասավորել կամ փոփոխել: Այսպիսով՝ մենք մանրամասների մասին նախապես չենք խոսում»:

Հարցին, թե արդյոք Ռուսաստանն է այդ պլանը նախաձեռնել, նա պատասխանեց. «Տարիների ընթացքում շատ պլաններ եմ կարդացել: Բանակցային սեղանի վրա այժմ գտնվող պլանը արմատապես չի տարբերվում նախկին պլաններից: Ես չեմ պատրաստվում մեկնաբանել,  թե, մասնավորապես ով է կամ որ պետությունը գիշերը նստել եւ այս պլանը գրել, բայց կասեմ, որ սա շատ լավ, միջազգայնորեն հաստատված պլան է: ԵԱՀԿ-ն աջակցում է դրան, համանախագահները եւ համանախագահող երկրները եւս աջակցում են»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031