Լրահոս
Օրվա լրահոսը

Քվեարկության գաղտնիությունը չի պահպանվել

Ապրիլ 02,2017 19:02

«Անկախ դիտորդ» հասարակական դաշինքը ներկայացնող դիտորդը 2017 թ. ապրիլի 2-ին Երևանի Ավան վարչական շրջանի թիվ 03/19 տեղամասում դիտորդական առաքելություն իրականացնելիս հայտնաբերել է քվեարկության գաղտնիության պահպանման խախտման դեպք: Մասնավորապես՝ ընտրող Վարդան Սարգսյանը քվեարկության խցիկում ընտրելիս լուսանկարել է իր քվեաթերթիկը։ Կազմակերպության մեկ այլ դիտորդ Երևանի Ավան վարչական շրջանի թիվ 03/10 տեղամասում դիտորդական առաքելություն իրականացնելիս նկատել է ընտրողների կողմից քվեաթերթիկը ծրարի մեջ քվեարկության խցիկից դուրս տեղավորելու մի շարք դեպքեր, որոնք տեսաձայնագրվել են տեղամասում գտնվող տեսախցիկների միջոցով։ Միջադեպերի վերաբերյալ դիմում է ներկայացվել  ՀՀ Գլխավոր դատախազություն:

«Անկախ դիտորդ» հասարակական դաշինք

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ Իրազեկ քաղաքացիների միավորում Մարտունու կանանց համայնքային խորհուրդ  Գորիսի մամուլի ակումբ

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930