Լրահոս
Օրվա լրահոսը

Պարույր Հայրիկյան. «Ժողովուրդը չի կարող ամեն օր հերոս լինել»

Ապրիլ 04,2017 12:43

«Բոլորն են վկա, որ մենք փորձ արեցինք դաշինքի մեջ լինել: Ի՞նչ են իշխանությունները, մենք դա գիտենք, բայց մենք պետք է խոսենք մեր թերությունների մասին: Մենք չենք մասնակցել գործընթացին, դա էլ պատիվ չէր բերում, բայց այս խայտառակությանն էլ մասնակցելը պատիվ չէր բերի»,- «Հայելի» մամուլի ակումբում, ընտրական թեմայով բանավեճի ժամանակ ասաց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը:

Խոսելով որոշ ընդդիմադիր քաղաքական ուժերի ստացած ցածր տոկոսների մասին, բանախոսն ասաց. «Իրենց ցածր տոկոսները անլուրջ վերաբերմունքի պատասխանն էր»:

Նրա ընդդիմախոս, «Միասնական Հայաստան» նախաձեռնության անդամ Ազատ Արշակյանն էլ կարծում է, որ ընտրություն չի եղել`ընդամենը քվեարկություն` ժողովրդի մասնակցությամբ. «Մենք ապրում ենք Լենինի, Աթաթուրքի ժամանակաշրջանում»:

Միաժամանակ, նա չի ընդունում հասարակության հասցեին հնչող քննադատությունները, հայհոյանքները: Ինքը կարծում է`ժողովուրդն իմաստուն է. «Եթե 10 հոգի ասում են՝ ոչ, իսկ այս անգամ 200.000 հոգի ասել են՝ ոչ այս համակարգին, այն, որ «Ելքն» ու ՀՅԴ-ը հաղթահարել են, մենք ունենք երկու կուսակցություն, որ ձայն են ստացել, դա նշանակում է, որ հայ ժողովուրդը սահմանը գծել է, գիտի՝ որն է ընտրությունը»:

Պարույր Հայրիկյանը շարունակեց` քաղաքական ուժերը պիտի ժողովրդին ցույց տային, որ ինքը մենակ չէ, պիտի միավորվեին. «Ժողովուրդն ինքը ելք փնտրելիս չի ուզում իր երեխաներին թողնել սոված, դառնալ քաղբանտարկյալ: Հասկանալի է, որ նա իրեն բարոյական չպահեց, բայց պահանջել որ հերոս լինեն… Ամեն օր իրենք չեն կարող հերոս լինել: Մենք` քաղաքական գործիչներս, պետք է մեզ պատկառ կերպով պահեինք»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930