Լրահոս
Օրվա լրահոսը

«Միջազգային դիտորդները նույնպես փաստեցին, որ ընտրակաշառքը մեծ դեր է ունեցել». Սամվել Խուդոյան

Ապրիլ 04,2017 16:38

Հոգեբան Սամվել Խուդոյանը ապրիլի 4-ին «Տեսակետ» մամուլի ակումբում խոսեց հետընտրական սթրեսի մասին:

Հաճախ ընտրություններից հետո հասարակության և պայքարող ուժերի չարդարացված հույսերը կարող են հանգեցնել սթրեսի:

Սամվել Խուդոյանն անդրադառնալով այս թեմային՝ ասաց, որ հոգեբանության մեջ վերջերս ստեղծվել է հետընտրական սթրեսային խանգարում հասկացություն: «Դա արտահայտվեց հատկապես ԱՄՆ-ում Դոնալդ Թրամփի հաղթանակից հետո: Սա դրսևորվում է ագրեսիայով, դեպրեսիայով, տագնապներով, սոցիալական բունտերով: Մեզ մոտ արտահայտվում է ուղղակի հուսահատության, դեպրեսիայի ձևով, բայց խանգարման մակարդակի չի հասնում: Նույնիսկ այն ուժերի համար, որոնք չեն անցել, արտակարգ մի բան չէր»,- նշեց նա:

Նա ասաց, որ խոսել է ընդդիմադիր ուժերի վստահված անձանց հետ ընտրությունների օրինական լինելու մասին: «Բոլորը միաբերան ասացին, որ ամեն ինչ նորմալ է անցել, իհարկե տեղեր կային, որ փողը վերցնում էին և ընտրում: Միջազգային դիտորդները նույնպես փաստեցին, որ ընտրակաշառքը մեծ դեր է ունեցել»,- հաղորդեց հոգեբանը:

Նա հավելեց նաև, որ եթե ընտրակաշառքը չլիներ, այն իշխանությունը, որը տապալել էր երկրի տնտեսությունը, 5 տոկոս էլ չէր հավաքի. «Նրանց միայն իրենք ձայն կտային»:

Այն հարցին, թե ինչու են մարդիկ ընտրակաշառք վերցնում, հոգեբանը պատասխանեց, որ աղքատ հասարակությունը ենթակա է բարոյազրկման, ծայրահեղ աղքատների համար այդ գումարը փրկություն էր:

Նա խոսեց նաև իրենց քվեի հանդեպ ժողովրդի թերահավատության մասին. «Մեթոդներ կան, որոնք անհուսության պատրանք են ստեղծում, օրինակ՝ կեղծ սոցհարցումները»:

 

 

Ջուլիետա ՄԿՐՏՉՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930