Լրահոս
Օրվա լրահոսը

Ալեքսեյ Նավալնին ազատ է արձակվել

Ապրիլ 10,2017 16:20

Ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին, որը  15 օր ժամկետով կալանավորվել էր մարտի 26-ին Մոսկվայում կոռուպցիայի դեմ տեղի ունեցած խոշոր ցույցից հետո, ազատ է արձակվել: Այս մասին լրագրողներին հայտնել է Նավալնիի շտաբի ղեկավար Լեոնիդ Վոլկովը:

ԶԼՄ-ների մի քանի տասնյակ ներկայացուցիչներ հավաքվել էին «Մնևնիկի» շրջանի մեկուսարանի անցակետի մոտ, որտեղ Նավալնին կրում էր վարչական կալանքը: Սակայն ընդդիմադիր գործիչն այդպես էլ դուրս չի եկել  հաստատության այդ դարպասներից:

Հիշեցնենք, որ  Նավալնին ձերբակալվել էր Մոսկվայի կենտրոնում չհամաձայնեցված ակցիայից հետո, որում նրա կողմնակիցները բողոքում էին վարչապետ Դմիտրի Մեդվեդևի դեմ՝ նրան մեղադրելով կոռուպցիայի մեջ: Նավալնին տուգանվել էր նաև 20 հազար ռուբլիով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930