Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյանին հարցաքննելու միջնորդություն ներկայացվեց

Ապրիլ 13,2017 15:55

2016թ. հուլիսի 20-ին Խորենացիի դեպքերով կալանավորված «Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանի եղբոր՝ Արարատ Խանդոյանի գործով այսօր փաստաբան Արա Ղարագյոզյանը միջնորդեց դատարանում հարցաքննել ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանին:

Նա իր միջնորդությունը հիմնավորելով՝ ասաց, որ Նիկոլ Փաշինյանը եղել է դեպքի վայրում եւ նրա հարցաքննությամբ կպարզվի, որ շղթա կազմած ոստիկաններն են անկարգություններ հրահրել, իսկ ոստիկանության կողմից քարեր եւ այլ առարկաներ նետելու ժամանակ իր պաշտպանյալը գտնվել է Նիկոլ Փաշինյանի կողքին:

Բացի պարոն Փաշինյանից, փաստաբանը միջնորդեց հարցաքննել նաեւ Աշոտ Հակոբյանին, վերջինս էլ, ըստ փաստաբանի, իր պաշտպանյալի բերման ենթարկվելու պահին է եղել նրա հետ. «Այս վկայի հարցաքննությամբ այս քրեական գործի էական փաստական հանգամանքներ կբացահայտվեն»:

Արա Ղարագյոզյանը խնդրեց դատարանին անթույլատրելի ճանաչել գործով վկա Լեւոն Հակոբյանի եւ Երվանդ Խաչատրյանի ցուցմունքները, որոնք մեղադրանքի հիմքում են ընկած. «Լեւոն Հակոբյանը չէր կարող սույն քրեական գործով վկա հանդիսանալ, քանի որ որեւէ փաստական տվյալի նա չէր տիրապետում»:

Պարոն Ղարագյոզյանի միջնորդությամբ եւս երկու տեսանյութ կցվեց գործին:

Դատական նիստն այսքանով հետաձգվեց, դատախազ Հայկ Պետրոսյանը ժամանակ խնդրեց՝ իր ամբողջական պատճառաբանությունը ներկայացնելու համար: Հաջորդ նիստը նշանակվեց ապրիլի 27-ին:

Հիշեցնենք, որ Արարատ Խանդոյանին մեղադրանք է առաջադրվել 2016թ. հուլիսի 20-ին Երևան քաղաքում զանգվածային անկարգությունների ընթացքում ձեռքերով եւ ոտքերով ոստիկանության աշխատակիցներին հարվածներ հասցնելու, քաշքշելու, ինչպես նաեւ ոստիկանության ծառայողի վահանը խլելու փորձի համար:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930