Լրահոս
Օրվա լրահոսը

Ինձ համար առաջնայինը սահմանն է. Շուշան Պետրոսյան. «Արցախպրես»

Ապրիլ 13,2017 22:10

Հայկական շատ երգեր կան, որոնք դեռ չեմ հասցրել երգել: «Արցախպրես»-ի թղթակցի հետ բացառիկ զրույցում այս մասին ասել է ՀՀ վաստակավոր արտիստ, երգչուհի, ՀՀ ԱԺ պատգամավոր Շուշան Պետրոսյանը՝ նշելով, որ այդ երգերից մեկը Արթուր Գրիգորյանի «Արցախ» երգն է, որի բազում կատարողներ կան, բայց ինքը կուզենար այն իր ձևով ներկայացնել:

«Մարտակերտի, Մարտունու մասին երգեր ունեմ, կցանկանայի Հադրութի և Ակնայի մասին ևս ունենալ: Ինձ համար առաջնայինը սահմանն է. չէ՞ որ ամեն ինչ սկսվում է սահմանից: Ինձ համար պատիվ է լինել առաջնագծում՝ սահմանն անառիկ պահող զինվորների կողքին,- ասել է Շ. Պետրոսյանը:

Խոսելով առաջիկա ծրագրերի մասին՝ Շ. Պետրոսյանը ասել է, որ աշխատում է «Ծննդավայրս իմ աչքերով» խորագիրը կրող նախագծի վրա, բայց դեռ փակագծերը չի ուզում բացել:

«Կանեմ հնարավորինս ամեն ինչ, որ Արցախում երիտասարդների կյանքն էլ ավելի աշխուժանա: Մարտակերտի հետ հատուկ ձևով կապված եմ: Երբ Մարտակերտում կինոթատրոն բացեցինք, դիմեցի Պաշտպանության նախարարությանը, որպեսզի ամեն կիրակի զինվորների համար կինոցուցադրություն կազմակերպվի և ցանկալի է, որ ֆիլմերն անպայման «Օսկար»-ի արժանացած լինեն: Իմ պիլոտային բոլոր ծրագրերն իրագործվում են Մարտակերտում, նոր միայն տարածվում ողջ Արցախով մեկ»-ասել է Շ. Պետրոսյանը և հավելել, որ Մարտունիում ևս կինոթատրոն է բացել, որն ունի հարուստ ֆիլմադարան:

Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ «ԱՐՑԱԽՊՐԵՍ» կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930