Լրահոս
Օրվա լրահոսը

Հարյուրավոր մարդիկ իրենց պատրաստակամությունն են հայտնել ընտրել Զարուհի Փոստանջյանին

Ապրիլ 29,2017 22:02

Այսօր «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ եւ Երեւանի քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանը, Ավագանու թեկնածուները եւ քարոզչական խմբերը նախընտրական քարոզչությունն անցկացրել են Երեւանի Արաբկիր, Կենտրոն եւ Դավիթաշեն վարչական շրջաններում:

Շուրջ յոթ ժամ տեւած քարոզչության ընթացքում քաղաքացիներին բաժանվել են հազարավոր բուկլետներ, ջերմ ու անկեղծ զրույցների ընթացքում հարյուրավոր մարդիկ իրենց պատրաստակամությունն են հայտնել որպես Երեւանի քաղաքապետ` ընտրել Զարուհի Փոստանջյանին:

Երեւանի ավագանու ձեւավորման քաղաքական գործընթացի քարոզչության 9-րդ օրվա դրությամբ` «Երկիր Ծիրանի» կուսակցության ավագանու թեկնածուներից զանգվածային լրատվամիջոցներին հյուրընկալվել եւ ասուլիսներով, քննարկումներով ու հարցազրույցներով հանդես են եկել, բացի Երեւանի քաղաքապետի թեկնածու եւ կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանից, նաեւ Կարապետ Աղաջանյանը, Սոնա Աղեկյանը, Տիգրան Պողոսյանը, Գայանե Դավթյանը, Վահան Համազասպյանը, Ստելլա Աղաջանյանը, Հայկ Պետրոսյանը, Խաչատուր Խաչատրյանը, Լիլիա Դիլանյանը, Նանե Խաչատրյանը, Արտակ Մելիքյանը եւ այլք:

«Երկիր Ծիրանի» կուսակցության լրատվական ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930