Լրահոս
Օրվա լրահոսը

Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզում

Մայիս 03,2017 11:55 Share

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ Սևանի ճանապարհային ոստիկանության հենակետի հետնամասում տեղի ունեցած վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մայիսի 2-ին ժամը 20.00-ին դադարեցվել է Գեղարքունիքի մարզի` Սևան քաղաքի` ներառյալ Գոմաձոր թաղամասի, Վարսեր, Գագարինավան, Ցամաքաբերդ գյուղերի, «Սևան» Քրեակատարողական Հիմնարկի  ջրամատակարարումը: Նախատեսվում է ջրամատակարարումը վերականգնել մայիսի 3-ին ժամը 20.00-ին:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

 

«Վեոլիա Ջուր» ՓԲԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել