Լրահոս
Օրվա լրահոսը

Նոր նշանակումներ` ԱԻՆ-ում

Մայիս 20,2017 16:50

ՀՀ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանի հրամանով նախարարության համակարգում կատարվել են մի շարք նոր նշանակումներ` ՀՀ ԱԻՆ ՓԾ թիկունքի և նյութատեխնիկական ապահովման և ծառայության կազմակերպման վարչություններում, Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնում,  Երևանի փրկարարական վարչության Շենգավիթի և  Էրեբունու բաժինների, ինչպես նաև Գեղարքունիքի, Կոտայքի ու Լոռու մարզի հրշեջ-փրկարարական ջոկատներում:

Նախարար Դ. Տոնոյանի այլ հրամաններով` ՀՀ ԱԻՆ ՓԾ թիկունքի և նյութատեխնիկական ապահովման վարչության փրկարարական տեխնիկայի և սարքավորումների բաժնի պետ Գուրգեն Ագարյանին և Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի կադրերի գծով ավագ  հրահանգիչ Նելլի Ծուղունյանին շնորհվել է փ/ծ փոխգնդապետի, իսկ Շիրակի ՄՓՎ Ախուրյանի հրշեջ-փրկարարական ջոկատի հրամանատարի տեղակալ Հրաչ Սերոբյանին՝ փ/ծ մայորի կոչում:      

ՀՀ ԱԻՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031