Լրահոս
Օրվա լրահոսը

«Կա Իսրայելի օրինակը, որն արդեն մի քանի տասնամյակ պատերազմի մեջ է, բայց զարգանում է». «168 ժամ»

Մայիս 23,2017 12:08

«168 ժամի» զրուցակիցն է տնտեսագետ, ՀՊՏՀ դոցենտ Ատոմ Մարգարյանը

– Հանրապետության   նախագահն իր ելույթում որոշ կանխատեսումներ արեց՝ նշելով, որ 2040 թվականին պետք է ունենանք 57-60 մլրդ դոլար ՀՆԱ։ Արդյոք տնտեսագիտության մեջ ընդունվա՞ծ է 20-25 տարվա կտրվածքով կանխատեսումներ անելը՝ մանավանդ, որ այսօր տեխնոլոգիաները չափազանց արագ են զարգանում։

– Ընդհանրապես,  տնտեսագիտական առումով երկարաժամկետ կանխատեսումներ ասված ինստիտուտը կա։ Կարելի է կանխատեսումներ անել 20-30 տարվա համար։ Շատ երկրներ այսօր ունեն մինչև 2014–2050թթ. ծրագրեր, Հայաստանն էլ 2000-ականների սկզբին մշակել էր «Հայաստան– 2020» ծրագիրը, այնպես որ, սա նորություն չէ 2-3 տասնամյակի կտրվածքով։ Ավելին ասեմ՝ կոնյունկտուրայի երկարաժամկետ ցիկլերի կամ Կոնդրատևյան մեծ ցիկլերի տեսություն գոյություն ունի, և զարգացած երկրներից շատերն իրենց ռազմավարությունը մշակում են՝ հաշվի առնելով բարձր տեխնոլոգիական ուղղությունների և նրանց հնարավոր 5-6 սերունդների հերթագայությունը։ Ելնելով դրանից մշակում են երկրի զարգացման ռազմավարությունը։ Այնպես որ, դա նորմալ է, և լավ կլինի, որ ներկա կառավարությունը ոչ միայն ընթացիկ՝ հնգամյա գործունեության ծրագիր ներկայացնի, այլ նաև այդպիսի երկարաժամկետ տեսլականի որոշակի սցենարներ նախատեսի։ Այսինքն՝ սցենարային պետք է լինի։

Տեսեք՝ ես միանգամից երկու սցենար առանձնացրեցի՝ մեկը Հայաստանի հնարավոր երկարաժամկետ զարգացումը արցախյան խնդրի չլուծվածության պայմաններում, իսկ մենք ունենք այդպիսի օրինակներ, ինչպես՝ Կիպրոսը, Իսրայելը, որն արդեն որերորդ տասնամյակն է՝ հավիտենական պատերազմի մեջ է իր շրջապատի պետությունների հետ, բայց զարգանում է, և ըստ էության տնտեսական թռիչք է ապահովել։ Շնչի հաշվով՝ եկամուտն այդ երկրում այսօր

մոտ 40 հազար դոլար է։ Այնպես որ, մեր պայմաններն էլ համանման են, և մարդկային ռեսուրսների որակը շատ բարձր է. Հայաստանը կարող է գեներացնել բարձր տեխնոլոգիաներ, տեխնիկական, ինժեներական ռեսուրսներ, մնում է միայն՝ քաղաքականությունը և քաղաքական համակարգը համարժեք լինեն։

Ռազմիկ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031