Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուդոլֆ Խառատյան. «Ազնավուրը ճեղքել է ժամանակը»

Մայիս 26,2017 13:38

Մայիսի 29-ին Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կկայանա «Լա Բոհեմ» բալետային ներկայացման պրեմիերան՝ նվիրված Շառլ Ազնավուրին:
Երգչի ամենահայտնի երգերից 12-ի հիման վրա ստեղծված է բալետ, որի հիմքում երաժիշտի կերպարն է, կյանքն ու ստեղծագործական ուղին:

Ինչպես մայիսի 26-ին կայացած ասուլիսում նշեց օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանը, «Դա կլինի հետաքրքիր նախագիծ ոչ միայն Հայաստանի, այլեւ ողջ աշխարհի համար, քանի որ Ազնավուրին սիրում են բոլորը: Այս ամենին էլ գումարվել է Ռուդոլֆ Խառատյանի տաղանդը»:

ՀՀ ժողովրդական արտիստ, «Լա Բոհեմ» բալետի սցենարի հեղինակ, բեմադրող խորեոգրաֆ Ռուդոլֆ Խառատյանն էլ հավելեց, որ բալետը կմտնի օպերային թատրոնի խաղացանկ: «Դեռ մանկուց բոլորս գիտենք Շառլ Ազնավուրին, նա այն երեւույթն է, որ ճեղքել է ժամանակը եւ դարձել հավերժություն իր արվեստով: Այդ արվեստը բաղկացած է Ազնավուրի ֆիզիկական կերպարից, իր յուրահատուկ ձայնից, երգերի փիլիսոփայական խոսքերից ու երաժշտությունից»:

Խորեոգրաֆը հավելեց, որ իր համար կարեւոր էր ստեղծել այնպիսի բալետ, որով առաջ տարվի նաեւ մեր բալետային դպրոցը: Նա ասաց, որ շատ նրբություններ համաձայնեցվել են շանսոնիեի հետ:

Անահիտ ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031