Լրահոս
Օրվա լրահոսը

2017թ-ին նշվում է Հայաստանի և Վրաստանի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը. Արա Բաբլոյան

Մայիս 27,2017 13:01

Մայիսի 26-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը Արմենիա Մարիոթ հյուրանոցի Տիգրան Մեծ սրահում մասնակցել է Վրաստանի անկախության 26-րդ ամյակին նվիրված միջոցառմանը, որտեղ հանդես է եկել ելույթով: ՀՀ Ազգային ժողովի նախագահը շնորհավորել է Վրաստանի ազգային տոնի՝ Պետական անկախության վերականգման օրվա կապակցությամբ եւ մասնավորապես նշել. «Հայ-վրացական բազմադարյա հարաբերությունները պատմության ընթացքում ձեւավորվել եւ զարգացել են՝ հիմնված լինելով բարիդրացիության եւ փոխվստահության ամուր հիմքերի վրա: Վերջին շրջանում Հայաստանի Հանրապետության եւ Վրաստանի ղեկավարների պարբերական փոխայցելությունները եւ տարբեր ոլորտներում համագործակցության խորացումը վկայում են մեր երկրների միջեւ ձեւավորված հարաբերությունների բարձր մակարդակի մասին»:

ՀՀ ԱԺ նախագահը կարեւորել է նաեւ վերջին տարիներին հայ վրացական միջխորհրդարանական հարաբերությունների ակտիվությունը համագործակցության ոլորտում. «Իմ համոզմամբ, սա այն ոլորտն է, որը, ինչպես նախկինում, այնպես էլ մեր 6-րդ գումարման Ազգային Ժողովում գտնվելու է հայ օրենսդիրների ուշադրության կենտրոնում, քանի որ վրաց բարեկամ ժողովրդի հետ հարաբերությունների խորացումը Հայոց խորհրդարանի առաջնահերթություններից է»:

2017թ-ը հատկանշական տարի է երկկողմ փոխհարաբերություններում. նշվում է Հայաստանի Հանրապետության եւ Վրաստանի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը:

Խորհրդարանի նախագահը համոզմունք է հայտնել, որ միացյալ ջանքերի շնորհիվ կկարողանանք առավել խթանել հայ-վրացական բարեկամական հարաբերությունների զարգացման դրական դինամիկան՝ փոխհարաբերությունները բարձրացնելով նոր մակարդակի:

Արա Բաբլոյանը վստահություն է  հայտնել, որ Վրաստանը կշարունակի իր զարգացման վերընթաց ուղին՝ բազում ձեռքբերումներով:

Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Գիորգի Սագանելիձեն շնորհակալություն հայտնել այցելության եւ Վրաստանի Անկախության օրը միասին նշելու համար: Դեսպանը նշել է նաեւ, որ նշանակալից է Վրաստանում ապրող հայերի լուման իրենց պետության կառուցման եւ զարգացման գործում:

ՀՀ ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031