Լրահոս
Օրվա լրահոսը

Անի և Աննա Աթայանները` Շվեդիայում կայացած միջազգային երաժշտական մրցույթի հաղթողներ

Մայիս 29,2017 12:46

2017թ.-ի մայիսի 25-28-ը Ստոկհոլմում (Շվեդիա) կայացավ միջազգային երաժշտական մրցույթ, որին Հայաստանից մասնակցեցին Անի և Աննա Աթայանները /դաշնամուր/: Արդյունքները տպավորիչ էին. տաղանդավոր պատանի դաշնակահարուհիները, յուրաքանչյուրն իր տարիքային խմբում, մրցույթում զբաղեցրեցին առաջին տեղերը: Միջազգային ժյուրին բարձր գնահատեց Անիի և Աննայի կատարողական արվեստը և, ըստ արժանվույն, նրանց շնորհեց առաջին տեղերը:

Քույրիկները Երևանի Ղ. Սարյանի անվան արվեստի դպրոցի սաներ են (դասատու՝ Փառանձեմ Ասլանյան), միջազգային և հանրապետական մրցույթների դափնեկիրներ: 2015 թվականից Անին «Հայաստանի Հանրապետությունում և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում տաղանդավոր պատանի երաժիշտ-կատարողների զարգացման և կատարելագործման նպատակային ծրագրի» անդամ է (գեղարվեստական ղեկավար՝ ՀՀ վաստակավոր արտիստ Արմեն Բաբախանյան):

Ստոկհոլմի միջազգային երաժշտական մրցույթում Հայաստանը ներկայացնող երաժիշտներ մասնակցում էին առաջին անգամ, և կրկնակի ուրախալի է, որ քույրիկները վերադառնում են հաղթանակով:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031