Լրահոս
Օրվա լրահոսը

Խոշոր հրդեհ նախկին «Օրբիտա» գործարանի տարածքում. հայտարարվել է հրդեհի վտանգավորության Բիս-1 աստիճան. shamshyan.com

Մայիս 30,2017 10:43

Այսօր՝ մայիսի 30-ին, խոշոր հրդեհ է բռնկվել Երևանում։ Ժամը 00։10-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հաղթանակ թաղամասում՝ նախկին «Օրբիտա» գործարանի մոտ գտնվող կիսակառույց շինությունում, հրդեհ է բռնկվել։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ՀՀ ԱԻՆ ՓԾ թիվ 7 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 2 մարտական հաշվարկով, այնուհետև լրացուցիչ օգնություն է պահանջվել հրշեջներից։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Հաղթանակ թաղամասի 1-ին փողոցի թիվ 1/8 հասցեում գտնվող նախկին «Օրբիտա» ՓԲԸ-ի տարածքում՝ էլեկտրասարքերի վերանորոգման նախկին արտադրամասի շինությունում։

Նյութի մանրամասները կարդացեք shamshyan.com-ի կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031