Լրահոս
Օրվա լրահոսը

«SAS GROUP»-ի նոր նախագիծը` 2-ը 1 վայրում

Մայիս 30,2017 19:00

«SAS supermarket» -ների ցանցն ունի ևս մեկ նոր հասցե՝ Արշակունյաց 11/1: «SAS FOOD COURT»-ում՝ նույն հարկի տակ բացվել է նոր սուպերմարկետ: Ժամանակակից դիզայնով, նորարարական լուծումներով սուպերմարկետն առանձնանում է էքսկլյուզիվ ապրանքատեսակներով: Այսուհետև «SAS FOOD COURT»-ում համեղ ուտելուց հետո, այցելուները կարող են կատարել անհրաժեշտ բոլոր գնումները անմիջապես նույն հասցեից:

«Մենք կարևորում ենք հաճախորդների սպասարկման և առևտրի կազմակերպման առավել հարմար պայմաններ ստեղծելու անհրաժեշտությունը: Հենց այդ նպատակով “SAS GROUP”-ը նախաձեռնեց Արշակունյաց 11/1 հասցեում, “SAS FOOD COURT”-ին կից գործարկել նաև սուպերմարկետ: Ի դեպ, և՛ սուպերմարկետը, և՛ Food Court-ը ունեն մեկ ընդհանուր մուտք», – նշում է «SAS supermarket» -ների ցանցի տնօրեն Ստեփան Սահակյանը:

Արշակունյաց 11/1 հասցեում գործող նոր սուպերմարկետն առանձնանում է օվկիանոսային ձկների և թարմ ծովամթերքի ամենամեծ բաժնով: Նորաբաց սուպերմարկետում բաժինների միջև ընդարձակ տարածությունը հնարավորություն է տալիս հանգիստ շրջել, ընտրել և գնել: Գնումներն էլ արագ հայտվում են հաճախորդի մեքենայում, գործում են վերգետնյա և ստորգետնյա ավտոկայանատեղիներ:

«SAS Food Court» նախագիծը նոր մոտեցում ձևավորեց պատրաստի ուտեստների վաճառքի ոլորտում: Նախագիծը կարճ ժամանակում գնահատեցին բոլոր նրանք, ովքեր սիրում են սնվել համեղ, արագ և որակով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031