Լրահոս
Օրվա լրահոսը

Դատախազների ու քննիչների թոշակի վերաբերյալ խնդրահարույց նախագիծն ԱԺ-ն ընդունեց (Տեսանյութ)

Մայիս 30,2017 16:52

ՀՀ ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց մի շարք նախագծեր: Մասնավորապես ձայների 55 կողմ 25 դեմ հարաբերակցությամբ ընդունեց «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին և ՀՀ քննչական կոմիտեի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը:

Հիշեցնենք, որ այն վերաբերում է 20 տարվա ստաժ ունեցող դատախազների ու քննիչների թոշակի անցնելու խնդրահարույց հարցին, որը լուրջ մտահոգությունների տեղիք տվեց ՀՀ պատգամավորների շրջանում:

87 «կողմ»-ով առաջին ընթերցմամբ ընդունվեց նաև «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին և «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծերի փաթեթը:

Այս առիթով «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն ասաց, որ իրենց խմբակցությունն առաջին ընթերցմամբ կողմ կքվեարկի և հույս ունի, որ պետական տուրքի հետ կապված սահմանամերձ շրջանների վերաբերյալ իրենց ներկայացրած առաջարկը կառավարությունը կընդունի:

89-ական «կողմ»-ով ընդունվեցին նաև «Միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին և «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծերը:

Մինչ «ՀՀ կառավարության կառուցվածքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագծի քվեարկությունը «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը դաշինքի անունից նշեց, որ իրենց առաջարկությունը գրավոր ուղարկվել է կառավարությանը, ինչը գործադիրը դեռ չի էլ ստացել ու հայտարարեց. «Մենք հիմա դեմ կքվեարկենք, բայց եթե վաղը գաք ու ասեք, որ մեր առաջարկը ընդունվել է, կողմ կքվեարկենք»:

Այս նախագիծը ևս ընդունվեց` 58 «կողմ» և 11 «դեմ» և 19 «ձեռնպահ» հարաբերակցությամբ: ԱԺ-ն ավարտեց այսօրվա աշխատանքները: Վաղը ժամը 11-ից կշարունակի աշխատանքը արտահերթ ռեժիմով:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031