Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրեցիներին խոստացված 23 միլիոն եվրոյի «ընտրակաշառքը» դեռ տեղ չի հասնում (Տեսանյութ)

Հունիս 06,2017 14:19

Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեից երկու օր առաջ՝ 2015 թվականի դեկտեմբերի 4-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, նախագահական հրավիրելով Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանին, խոստացել էր հաստատել 23 միլիոն եվրոյի վարկը՝ Գյումրու փողոցաշինության ու լուսավորության համար: Այս խոստումը գյումրեցիների մոտ ընկալվեց որպես «սահմանադրական հանրաքվեի ընտրակաշառք»։

Ու չնայած Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ), ՀՀ կառավարության ու Գյումրու քաղաքապետարանի միջև մոտ մեկ տարի առաջ ստորագրվել է եռակողմ համաձայնագիր, այն գրեթե անցել է պահանջվող անհրաժեշտ փուլերը, սակայն գյումրեցիները շարունակում են «մագլցել» իրենց ռմբակոծված փողոցներով։

Երեկ Գյումրու քաղաքապետը քաղաքի լուսավորության արդիականացման թեմայով հանդիպում ունեցավ խորհրդատուների հետ, ի դեպ, լուսավորությունը ևս այս նույն վարկի շրջանակում է իրականացվելու, ու նեղսրտեց, որ այլևս հնարավոր չէ 30 տարվա փողոցները կարկատաններով պահել։ Սամվել Բալասանյանը նաև ակնարկեց, որր մինչև վարկը տեղ հասնի, «նորից մառոզները, ցրտերը կընկնեն ու մենք նորից չենք կարողանա վերականգնել, խայտառակ բան կլինի»։

ՎԶԵԲ-ի Երևանի գրասենյակի ներկայացուցիչ Ռուդիկ Թադևոսյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ հիմնական աշխատանքները հնարավոր կլինի սկսել հոկտեմբերի վերջից։ Ըստ նրա, ժամանակացույցից հետ չեն ընկել։ Հարցին՝ մի՞թե այդ վատ եղանակները չեն խանգարի փողոցաշինությանը, ներկայացուցիչն ասաց, որ եղանակային պայմանների վատ լինելը, անխոս, հաշվի կառնեն։ «Իհարկե, ի նկատի կունենանք, եթե եղանակային պայմանները չթույլատրեն, կմեկնարկեն արդեն մյուս տարվա մարտին; Նկատի ունեմ պատրաստ կլինեն շինարարական աշխատանքները, թույլ կտան եղանակները , իհարկե, կմեկնարկեն, չէ…», -ասաց Ռուդիկ Թադևոսյանը։

Վերջինս բացառեց նաև կոռուպցիոն ռիսկերը վարկային այս ծրագրում։

Մանրամասները ՝ տեսանյութում

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930