Լրահոս
Օրվա լրահոսը

Խուդաթյանն այցելել է Արմավիրի մարզ՝ ծանոթացել մարզում իրականացվող ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին

Նոյեմբեր 10,2026 18:44 Share
Աջակցեք aravot.am-ին

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր այցելել է Արմավիրի մարզ՝ ծանոթանալու մարզում իրականացվող ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին։

Նախարարը մարզպետ Վահրամ Խաչատրյանի և Ճանապարհային դեպարտամենտի պատասխանատուների հետ շրջել է մի շարք շինհրապարակներում։

Առաջին կանգառը Վանանդ բնակավայրի 11 կմ երկարությամբ ճանապարհահատվածում էր, որտեղ այս պահին ընթանում են ասֆալտապատման ինտենսիվ աշխատանքներ։

Այնուհետև նախարարը եղել է Արմավիր-Մայիսյան ճանապարհահատվածում, որտեղ ասֆալտապատման աշխատանքներն արդեն ավարտվել են։

Դավիթ Խուդաթյանն այցելել է նաև Մեծամոր համայնքի Արտաշար բնակավայրի 3,4 կմ երկարությամբ ճանապարհահատված, որտեղ ևս ընթանում են ասֆալտապատման աշխատանքներ։ Ծրագիրը նախատեսվում է ավարտել այս տարի։

Նախարարն այցելել է նաև Էջմիածին-Շահումյան ճանապարհահատված, որտեղ հիմնանորոգման աշխատանքներն ավարտական փուլում են։

Շինհրապարակներում Դավիթ Խուդաթյանը պատասխանատուներին մի շարք հանձնարարականներ է տվել՝ ընդգծելով աշխատանքների որակի ապահովման և սահմանված ժամկետների պահպանման անհրաժեշտությունը։

 

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Նոյեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30