Լրահոս
Օրվա լրահոսը

«Ունենք մի ռեժիմ Վաշինգտոնում, որը կառավարվում է վատագույն նախագահներից մեկի կողմից». Ամերիկացի լրագրող

Հունիս 06,2017 21:44

«Հանրապետական, ժողովրդավարական հասարակություններում, ինչպիսիք են ԱՄՆ-ն, մենք կարող ենք խոսել՝ որքան ժողովրդավարական է եղել ԱՄՆ-ն, քանի որ փաստարկները մատնանշում են, որ ԱՄՆ-ն նահանջում է ու դառնում է ոչ ժողովրդավարական եւ ավտորիտար երկիր»,- այսօր Խնկո ապոր անվան գրադարանում ասաց Ամերիկայի Միացյալ Նահանգների ամենահայտնի անկախ լրագրողներից մեկը համարվող Դավիթ Բարսամյանը:

Ըստ նրա. «Ունենք մի ռեժիմ Վաշինգտոնում, որը կառավարվում է մեկի կողմից, որը ամենաքիչ որակավորումն ունեցող ու վատագույն նախագահներից մեկն է ԱՄՆ պատմության մեջ, սա շատ վատ է ԱՄՆ-ի համար եւ շատ վատ է նաեւ աշխարհի համար, քանի որ ԱՄՆ-ն մեծ ազդեցություն ունի աշխարհի վրա, եւ այն փաստը, որ Թրամփի ձեռքում է ատոմային ռումբը, շատ վտանգավոր ժամանակաշրջան է ամենուր ու աշխարհի պատմության մեջ»:

Պարոն Բարսամյանի խոսքով, երբ բնակչությունը վախենում են, դատարկախոսները հեշտությամբ կարողանում են կառավարել նրանց. «Ինչը տեսնում ենք Թրամփի դեպքում, նա վախեցնում է ամերիկացի ժողովրդին՝ մեքսիկացիների, մուսուլմանների, գաղթականների հարցերով, որ նրանք լուռ մնան, քանի որ այդ դեպքում կարող է գալ ու ասել՝ ես ձեզ կպաշտպանեմ, պարզապես ինձ տվեք ձեր ձայնը»:

Ամերիկահայ լրագրողի դիտարկմամբ, Թրամփին պետք է նայել որպես աշխարհում ավտորիտար ուղղության մի մաս. «Նույնը տեսնում ենք Թուրքիայում Էրդողանի պարագայում, Հունգարիայում՝ Վիկտոր Ուրբանի պարագայում եւ այսպես շարունակ, սա միջազգային մի ուղղություն է դեպի ավտորիտար ռեժիմի կառավարության, եւ ԶԼՄ-ները հսկայական դեր ունեն այդ ամենը օրինականացնելու համար… Դուք կարող է մտածեք՝ Հնդկաստանը շատ ժողովրդավարական երկիր է, բայց արդեն վեց տարի է ինձ արգելել են այնտեղ մեկնել որպես լրագրող, որը գրում է Քաշմիրի մասին»:

Պարոն Բարսամյանը պատմեց, որ ամեն անգամ իր արտասահմանյան ուղեւորություններից վերադառնալուց հետո ԱՄՆ կառավարությունում իրեն երկար են պահում՝ հարցուփորձերով, թե ուր էր մեկնել, ինչի համար, ով էր գնել իր տոմսը:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930