Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

«Կարծում եմ՝ շփման գծում հաջորդ էսկալացիան կլինի հուլիս-օգոստոսին». Սերգեյ Մարկեդոնով (Տեսանյութ)

Հունիս 09,2017 12:19

«Էսկալացիան պատերազմը չէ: Էսկալացիաները եղել են եւ կլինեն, երբ, օրինակ, համանախագահների այց է կայանում տարածաշրջան կամ բանակցային հանդիպում է լինում: Իսկ պատերազմը ենթադրում է ռազմաքաղաքական լուրջ փոփոխություններ, լուրջ զոհեր»,-Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով միջազգային ճգնաժամային խմբի զեկույցին, համաձայն որի՝ «Ղարաբաղի վրա պատերազմի ամպեր են կուտակվում», ասաց ռուսաստանցի քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը:

Նրա բնորոշմամբ՝ խնդիրն այն է, որ արցախաադրբեջանական շփման գծում բռնության աճի հավանականությունը մեծանում է, ընդ որում, «խաղաղություն Ղարաբաղին» կարգախոսը հիմնազուրկ է, որովհետեւ չկա խաղաղության, եթե կողմերի դիրքորոշումները հաշվի չեն առնված: «Ինչ-որ մեկի համար խաղաղությունը լավ է, մյուսի համար՝ ոչ»,-նկատեց Մարկեդոնովը:

Նա կարծում է, որ հաջորդ էսկալացիան կլինի հուլիս-օգոստոսին, այսինքն՝ համանախագահների տարածաշրջանային հերթական այցից 2-3 շաբաթ անց: «Կրկին մատնանշեմ՝ դա չի նշանակում, թե էսկալացիան վերածվելու է պատերազմի: Պարտադիր չէ՝ այդ էսկալացիան լինի ապրիլյանի պես, կարող է լինել այս տարվա մայիսյան դեպքերի պես»,-եզրափակեց փորձագետը:

Մանրամասն՝ տեսանյութում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930