Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԲ-ն հետաքննության մեխանիզմներն արդեն իսկ ներդնում է, իսկ Ադրբեջանը շարունակում է խոչընդոտել (Տեսանյութ)

Հունիս 05,2017 10:15

Հունիսի 10-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ Արցախ սպասվելիք այցի ժամանակ Պաշտպանության բանակի ղեկավարությունը վերջիններիս ներկայացնելու է իրավիճակը, բոլոր խախտումները եւ դրանց հետեւած հայկական կողմի պատասխանները: Այս մասին Արցախ այցելած մի խումբ լրագրողների հետ զրույցում հայտնեց Արցախի ՊԲ հրամանատար Լեւոն Մնացականյանը:

Նրա բնորոշմամբ՝ հայկական կողմը միշտ կողմնակից է եղել հետաքննության մեխանիզմների ներդրմանը, Ադրբեջանն է ամեն առիթով աշխատում խոչընդոտել:

«Մեր կողմից դրանք արդեն իսկ ներդրվում են, անհրաժեշտության դեպքում կօգտագործենք: Թե ինչպիսի արդյունք կտան դրանք՝ եռանախագահները կասեն»,-նշեց նա:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930