Լրահոս
Օրվա լրահոսը

Ովքե՞ր են «ինքնահիացած» եւ «պարապ» պատգամավորները (Տեսանյութ)

Հունիս 09,2017 14:41

«Պատգամավորն իրավունք ունի բացակայել ԱԺ նիստերից . բացակաների հարգելիությունը ոչ ոք չի որոշում, ոչ ես, ոչ լրագրողները, ոչ էլ առանձին պատգամավորներ: Կա ԱԺ կանոնակարգ օրենքով սահմանված որոշակի լիմիտ, որը լրանում է եւ ԱԺ խորհուրդը իրավաբանական գնահատական կտա դրանց հարգելի լինելուն»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում այսպես ասաց «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը` պատասխանելով խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի եւ Իշխան Զաքարյանի բացակայություններին վերաբերվող հարցին:

Գագիկ Ծառուկյանը, հիշեցնենք, խորհրդարան եկավ աշխատանքների մեկնարկի առաջին օրը եւ խոստացավ ակտիվ գալ ու աշխատել: Իսկ Իշխան Զաքարյանն ընդհանրապես չի եկել:

Գեւորգ Պետրոսյանը կարծում է, որ ցանկացած պատգամավոր կարող է ունենալ անձնական խնդիրներ: «Եվ հետո՝ ո՞վ է ասել, որ եթե տվյալ պատգամավորը այդ պահին բացակայում է նիստից, ուրեմն նա ընդհանրապես էդ պահին զբաղված չի պատգամավորական կարգավիճակից բխող այլ գործունեությամբ: Մեկը էդ պահին կարող է լինել ԱԺ սահմաններից դուրս, բայց կատարել ոչ պակաս կարևոր առաքելություն, ընդհանուր հասարակական խնդիրներ, քան էն մարդը ով նստած է ԱԺ-ում»:

Լրագրողներից մեկի հարցին`Ազգային ժողովն օրենսդիր մարմին է, անցած 5 տարիները Գագիկ Ծառուկյանը զբաղված է եղել բարեգործությամբ, ինչո՞ւ է նորից խորհրդարան եկել, Գեւորգ Պետրոսյանը շարունակեց իր այն միտքը, որ եթե պատգամավորը տվյալ պահին չի գտնվում ԱԺ նիստում, ապա նրա առաքելությունը դրսում պատգամավորական կարգավիճակից բխող, պետք է ստորադասվի անպայման նիստին ներկա գտնվող, բայց «պարապ, ինքնահիացած պատգամավորների ելույթներից» կամ պահվածքից. «Ազգային ժողովը մնջախաղի թատրոն չէ, որ մարդիկ կան՝ գալիս են ընդամենը ներկա ստանալու»:

Մանրամասները`տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930