Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱԺ արգելված վայրերում գաղտնի ծխող պատգամավորները թող սկսեն իրենցից» (Տեսանյութ)

Հունիս 09,2017 15:17

Ծխելու արգելքի մասին օրենքն իր մեջ դաշտը մոնոպոլիզացնելու նպատակ է հետապնդում: Այսօր այսպիսի համոզմունք հայտնեց իրավապաշտպան Էմիլ Մարկոսյանը: «Նոյյան տապան» մամուլի սրահում մի քանի հասարակական գործիչներ օրենքի նախագծի դեմ իրենց մոտեցումները ներկայացրին:

Էմիլ Մարկոսյանի մեկնաբանմամբ՝ սրճարանները կհայտնվեն անհավասար պայմաններում. շրջապատ, թեւ ու թիկունք ունեցող սրճարանատերը կողքի սրճարան «ծխող մարդ» կուղարկի ու տուգանքների տակ կգցի. «Մի քանի անգամ տուգանվելով, այդ սրճարանը կսնանկանա կամ ամբողջ կյանքը կընկնի պարտքերի ու վարկերի տակ: Կան սրճարանատերեր, որոնք ի զորու չեն այս նախագծի մոտ եւ իրենց մոտ ծխելը կարգելեն, իսկ կան այնպիսի արտոնյալ սրճարաններ, ռեստորաններ, որտեղ կարելի կլինի ծխելը, ստացվելու է, որ այս սրճարանի ծխող մարդիկ տեղափոխվելու են արտոնյալ սրճարաններ»:

Մանրամասները` տեսանյութում

Իրավապաշտպան Հայկազ Մանուկյանը չի ծխում, սակայն գտնում է, որ օրենքի նախագիծը հակաժողովրդական է: Նա առաջարկում է օրենք ընդունող պատգամավորներին ծխելու դեմ պայքարը սկսել հենց իրենցից, որոնք ԱԺ-ում եւ այլ արգելված վայրերում գաղտնի ծխում են:

«Դուք մի հատ ձեր աչքի մեջի գերանը տեսեք, դուք մի հատ ձեր դեմ սկսեք պատժամիջոցներ կիրառել, որպես պետական այրեր` նոր հետո միայն մտածեք ժողովրդի մասին:

Հայկազ Մանուկյանը համոզված է, որ ծխելու արգելքի մասին օրենքը հարկային նոր բեռ է տնտեսվարողների համար, որոնք տուգանվելու խախտելու դեպքում մոտ 10 հազար դոլարի չափ տուգանք պետք է վճարեն:

«Պետք է մոնիթորինգ անցկացնեն ու օպտիմալ տարբերակ գտնեն: Տուգանային պատժիչ քաղաքականությունը պետք է ունենա տրամաբանական ավարտ` հակառակ դեպքում սոցիալական նոր խնդիրների կհանգեցնի»:

Հայկազ Մանուկյանը գտնում է, նախ` օրենքի նախագիծը պետք է դրվի հանրային քննարկման, ծխող մարդկանց հետ հոգեբանական աշխատանքներ տարվի մի որոշ ժամանակ, որից հետո միայն գնալ տուգանքների ու թանկացման ճանապարհով. «20 միլիոն տալիս են կոնյակ են առնում, 80 միլիոն` տոն են կազմակերպում, դրանց փոխարեն, թող սեմինարներ, հոգեբանական դասընթացներ անցկացնեն ու ծխելու դեմ այդպես պայքարեն»:

Նրա խոսքով, այս օրենքը միայն շահույթ բերելու համար է ասպարեզ նետվել, որպեսզի տնտեսվարողներից ավելի գումարներ հավաքեն. «Բայց այդ տնտեսվարողը նուն ՓՄՁ-ն է, որին կառավարությունը արտոնություններ է տալիս, ասում է օգնենք եւ այլն»:

Մեր այն դիտարկմանը, թե փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը նշում է, որ ծխախոտի թանկացումը պայմանավորված է ԵՏՄ անդամակցությամբ, ասուլիսի մասնակիցներն ի պատասխան ասացին, որ նախ` երկիրը պետք է հաշվի առնի իր մեկ շնչին ընկնող եկամուտները, եւ նոր միայն օրենքները վավերացնի:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930