Լրահոս
Օրվա լրահոսը

Տարոն Մարգարյանը հանդիպել է Ավստրալիայի Վիլըբի քաղաքի գործընկերոջ հետ

Հունիս 09,2017 18:25

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Ավստրալիայի Վիլըբի քաղաքի քաղաքապետ տիկին Գեյլ Գիլզ Գիդնեյի հետ: Հանդիպմանը ներկա են գտնվել նաև Վիլըբիի հայ համայնքի ներկայացուցիչները: Ողջունելով հյուրերին և համառոտ ներկայացնելով մայրաքաղաքի պատմությունն ու ներկայում ընթացող զարգացման ծրագրերը` քաղաքապետն ընդգծել է, որ Երևանը կարևորում է ակտիվ համագործակցությունն այլ քաղաքների հետ` քաղաքային տնտեսության տարբեր բնագավառներում փորձի փոխանակման և համատեղ փոխշահավետ ծրագրերի իրականացման ուղղությամբ: Այդ համատեքստում Տարոն Մարգարյանն առանձնակի կարևորել է նաև Երևանի 12 վարչական շրջանների համագործակցությունը տարբեր պետությունների քաղաքների հետ՝ ողջունելով Երևանի Նոր Նորք վարչական շրջանի և Ավստրալիայի Վիլըբի քաղաքի միջև այսօրվանից ձևավորված գործընկերային հարաբերությունները:

«Երևանի քաղաքապետարանը տարեցտարի ընդլայնում է համագործակցության ծրագրերը քույր և գործընկեր քաղաքների հետ, որոնց շրջանակում իրականացվում են ոչ միայն փոխշահավետ ծրագրեր, այլ նաև տվյալ քաղաքներում գործունեություն հայ համայնքների հետ կապերն են էլ ավելի ամրապնդվում: Իմ կողմից մշտապես կարևորվել է նաև Երևանի 12 վարչական շրջանների համագործակցությունը տարբեր պետությունների քաղաքների հետ և ողջունելի է, որ Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի ու Ավստրալիայի Վիլըբի քաղաքի միջև արդեն իսկ ստորագրվել է համագործակցության և բարեկամության համաձայնագիր, որը, համոզված եմ, լավ մեկնակետ է ամրապնդելու երկուստեք արդյունավետ փոխագործակցությունը», – նշել է Տարոն Մարգարյանը:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` Վիլըբի քաղաքի քաղաքապետ տիկին Գեյլ Գիլզ Գիդնեյն առանձնակի կարևորել է գործընկերային կապերն առավել ամրապնդելու Երևանի քաղաքապետի պատրաստակամությունը՝ նկատելով, որ այն ամենակարևոր նախապայմաններից մեկն է Նոր Նորք վարչական շրջանի և Վիլըբիի միջև հաստատված փոխգործակցությունը գործնական փուլ տեղափոխելու համար:

«Երևանում գտնվելն իսկապես հաճելի է և պետք է ասեմ, պարոն քաղաքապետ, որ արդեն հասցրել եմ հաճելիորեն զարմանալ Երևանի գրավիչ արտաքին տեսքով, հյուրընկալությամբ ու զարգացման տեմպերով: Եվ թեկուզ հենց այս տեսանկյունից մեզ համար իսկապես կարևոր է որոշակի ոլորտներում գործընկերային հարաբերություններ հաստատել Երևանի հետ ու երկուստեք հաջողված փորձի փոխանակումներ ունենալ: Վստահեցնեմ նաև, պարոն քաղաքապետ, որ մենք ևս շատ ենք կարևորում տեղի հայ համայնքի դերը, քանի որ հայազգի մեր քաղաքացիներն իսկապես կարևոր դերակատարում ունեն Վիլըբիի զարգացման գործում», – նշել է Վիլըբիի քաղաքապետը:

Երևանի քաղաքապետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930