Լրահոս
Օրվա լրահոսը

Լևոն Ալթունյանը կարևորել է լեյկեմիայով հիվանդ երեխաների կլինիկական ռեգիստրի ներդրումը

Հունիս 09,2017 20:07

Շվեդիայի Լունդ համալսարանական հիվանդանոցի մանկական ուռուցքա-արյունաբանական բաժանմունքի ղեկավար բ.գ.դ., պրոֆեսոր Յացեկ Տոպորսկին, ով լեյկեմիայով հիվանդ երեխաների մոտ ալլոգեն փոխպատվաստման միջազգային պրոտոկոլի ազգային համակարգողն է, Հայաստան կատարած այցի շրջանակում ՀՀ ԱՆ «Պրոֆ. Ռ.Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի» մասնագետներին ծանոթացրել է մանկական ուռուցքա-արյունաբանության բուժական ժամանակակից մեթոդներին։

Այսօր Արյունաբանական կենտրոնում ներդրվել է պրոֆեսորի կողմից նվիրաբերված լեյկեմիայով հիվանդ երեխաների կլինիկական ռեգիստրի ծրագիրը։

ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանի հետ հանդիպման ժամանակ Յացեկ Տոպորսկին և կենտրոնի տնօրեն Սմբատ Դաղբաշյանը ներկայացրել են, որ բավական արդյունավետ ու հեշտությամբ գործող այդ ծրագիրն  Էլեկտրոնային առողջապահական համակարգի հետ միասին հնարավորություն կտա վերահսկել հիվանդների բուժման ընթացքը, արդյունավետությունը, կառավարել նրանց  հոսքը և հետագա հսկողությունը։

«Կարևոր է, որ ծրագիրը հնարավորություն է տալիս, օգտվելով սոցիալական ցանցերից,  տալ բուժված հիվանդների ապրելիության գնահատական և անհրաժեշտության դեպքում խորհրդատվություններ տրամադրել կամ վերանայել բուժման սխեմաները»,-ասել է պրոֆեսոր Տոպորսկին։

Եվրոպական մի շարք առաջատար կլինիկաներում լայնորեն կիրառվող ռեգիստրի այս ծրագրով  միաժամանակ  վարվում է արյան հիվանդությունների համաճարակաբանական վիճակագրությունը: Ծրագիրը կարևորվել է ոչ միայն հիվանդների կլինիկական բուժման, այլև ադմինիստրատիվ ղեկավարման  արդյունավետության բարձրացման տեսանկյունից։

Լևոն Ալթունյանը շնորհակալություն է հայտնել  Յացեկ Տոպորսկուն ինչպես Հայաստանին մեծ աջակցություն ցուցաբերելու, այնպես էլ աշխարհում մանկական քաղցկեղի հաղթահարման գործում ունեցած ավանդի համար։

«Ձեր օգնությամբ Դուք ոչ միայն երեխաների բուժման գործում մեծ հույսեր եք արթնացնում, այլև մեր բժիշկներին ոգեշնչում  կենտրոնի և իրենց մասնագիտական գործունեության զարգացման  գործում»,-նշել է նախարարը։

Կարևորվել է, որ արդիականացված Արյունաբանական կենտրոնը շարունակում է ընդլայնել կապերը աշխարհի առաջատար կլինիկաների և մասնագետների հետ։

Նշենք, որ Լունդի համալսարանական հիվանդանոցը  երեխաների մոտ ուռուցքային հիվանդությունները մեծ արդյունավետությամբ է բուժում ինչպես փոխփատվաստման, այնպես էլ վիրահատական եղանակով։

ՀՀ առողջապահության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930