Լրահոս
Օրվա լրահոսը

Վիճաբանության պատճառով Արթուր Ալեքսանյանը կիսատ է թողել գոտեմարտը (տեսանյութ)

Հունիս 11,2017 09:38

Հունահռոմեական ոճի ըմբիշ, Օլիմպիական խաղերի, Եվրոպայի և աշխարհի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը Թբիլիսիի միջազգային մրցաշարում վիճաբանության պատճառով կիսատ է թողել գոտեմարտը:

Միջազգային մրցաշարի 98 կգ քաշային կարգում Արթուր Ալեքսանյանը հասել է մինչև եզրափակիչ, սակայն երբ հաշիվը եղել է 1:2, տրիբունաներում վիճաբանություն է սկսվել: Պատճառը վրացի ըմբիշի օգտին կողմնակալ մրցավարությունն էր: Նշենք, որ Արթուր Ալեքսանյանը 98 կգ քաշային կարգի եզրափակիչ գոտեմարտում  Ռիոյի օլիմպիական խաղերին հանդիպում էր վրացի Ռևազ Նադարեիշվիլու հետ։

Արթուր Ալեքսանյանը լքել է գորգը՝ չշարունակելով պայքարը։ Նրա հաշվին տեխնիկական պարտություն է գրանցվել՝ 1։4 հաշվով։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930