Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄՆ դեսպանը՝ «Ելքին. «Ընդդիմության մեջ կառուցողական դերակատարում ունենալը մեծ պատասխանատվություն է՝ երկյուղալի մարտահրավերներով»

Հունիս 14,2017 17:57

ԵԼՔ դաշինքի առաջնորդները հանդիպել են ՀՀ-ում ԱՄՆ Արտակարգ և Լիազոր դեսպան Ռիչարդ Միլսին

Հունիսի 14-ին ԵԼՔ դաշինքի առաջնորդներ, ՀՀ ԱԺ պատգամավորներ Էդմոն Մարուքյանը, Արամ Սարգսյանը, Նիկոլ Փաշինյանը և դաշինքի Երևանի ավագանու խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը Լուսավոր Հայաստան Կուսակցության գրասենյակում հյուրընկալել են ՀՀ-ում ԱՄՆ Արտակարգ և Լիազոր դեսպան Ռիչարդ Միլսին, քաղաքական հարցերով պատասխանատու Ռուբեն Հարությունյանին և քաղաքական հարցերով մասնագետ Լիլիթ Օհանյանին։ Դաշինքի առաջնորդները ներկայացրել են դաշինքի առաջիկա անելիքները։ Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև մի շարք ներքաղաքական հարցեր։

Զրույցում դեսպանը նշել է. «Շնորհավորում եմ հայ ժողովրդի վստահությանն արժանանալու և թե՛ Ազգային ժողովում, թե՛ Երևան քաղաքի ավագանու կազմում տեղեր զբաղեցնելու համար: Ընդդիմության մեջ կառուցողական դերակատարում ունենալը մեծ պատասխանատվություն է՝ երկյուղալի մարտահրավերներով, սակայն ժողովրդավարական գործընթացի և արդյունավետ քաղաքական գործունեության համար պահանջվում է ձեր եռանդն ու ներգրավվածությունը՝ ի շահ Հայաստանի ժողովրդի և Երևան քաղաքի բնակիչների: ԱՄՆ կառավարությունն ու ԱՄՆ դեսպանությունը պատրաստ են ուժերի ներածի չափով աջակից լինել»:

ԵԼՔ դաշինք

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930