Լրահոս
Օրվա լրահոսը

Բագրատ Ասատրյան. «Ընտրությունների օրը բանկերում 10 հազար դրամանոցներ չկային. 1 մլն-ից ավել ընտրակաշառք է բաժանվել» (Տեսանյութ)

Հունիս 22,2017 17:00

Այսօր «Հայելի» ակումբում ՀՀԿ անդամ եւ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը երբ փորձում էր հակադարձել ԿԲ նախկին նախագահ Բագրատ Ասատրյանի՝ ՀՀԿ-ին ուղղված մեղադրանքներին, նկատեց, որ բոլոր կուսակցություններում անարդարներն ու վատերը կան, սակայն այդ մարդիկ չեն իրական ՀՀԿ կուսակցությունը ներկայացնողները, եւ ամենուր, բոլոր կուսակցություններում էլ նման մարդիկ կան:

Բագրատ Ասատրյանն էլ հիշեցրեց՝ «Ընտրություններին 1 միլիոնից ավելի ընտրակաշառք է բաժանվել, գիտե՞ք: 1 միլիոն մարդու պարտադրել են ընտրակաշառք վերցնի: Խոսում են արդարությունից: Գիտե՞ք ինչ պրոբլեմի առաջ էր Հայաստանի բանկային համակարգը՝ 10 հազարանոցներ չկային: Էս մասշտաբի խայտառակությունը չնկատե՞լ: Մարդկանց պարտադրվել է ընտրակաշառք վերցնել»:

Ալեքսանյանն էլ ընտրակաշառքի մասին ասաց. «Չի պարտադրվել»:

Ապա Ասատրյանը վստահեցրեց. «Պարտադրվել է, ոստիկանը խառնվել է, թաղի խուժանը խառնվել է, ես դեպքեր էլ գիտեմ՝ եկել են ասել՝ չվերցնես՝ տունդ կպայթեցնենք»:

Մանրամասն՝ տեսանյութում

Ապա պարոն Ասատրյանն ասաց, որ Հայաստանում ժողովրդագրական աղետ է. «Գալիք տարիներին մենք ոչ բանակ ենք կարողանալու ձեւավորել, ոչ համալսարան ընդունվող է լինելու: Սա է ՀՀԿ-ի քաղաքականության արդյունքը»:

Մանրամասն՝ տեսանյութում

Բագրատ Ասատրյանը արտագաղթի մասին խոսելիս՝ ասաց. «Ես հիմա արդեն մտածում եմ՝ ուզում են մի քիչ էլ դատարկել, որ Հայաստանը հանձնեն Ռուսաստանին ու իրենք դառնան գուբերնատոր, հավանաբար: Այո, ՀՀԿ-ն դրան էլ նպաստում է: Հանրապետականում մարդիկ են եղել, որոնք իրենց կյանքն են դրել գործի մեջ, մեկ էլ ինչ-որ մարդիկ են եկել տիրացել: Լավ է, որ Աշոտ Նավասարդյանը չտեսավ սա»:

Ասատրյանը դիմելով ՀՀԿ-ական Լեռնիկ Ալեքսանյանին ասաց ՝ «Դու էլ գիտես, ՀՀԿ-ում կան մարդիկ, որոնք ոչ մի կապ չունեն քաղաքականության մեջ: Բեր բաց խոսենք՝ ղեկավար կազմը նայիր: Ես 90-ականներին շփվել եմ նրանց հետ: Աշոտ Նավասարդյանն իմ հարեւանն է եղել, Լեոնիդ Ազգալդյան եմ տեսել, էս ի՞նչ եք անում էսօր»:

Մանրամասն՝ տեսանյութում 

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930