Լրահոս
Օրվա լրահոսը

Շուշան Սարդարյան. «Վստահ եմ, որ տարեվերջին, եթե ոչ ավելի շուտ, այս ներդրումների մասով հաշվետվություն կներկայացվի հանրությանը». «Իրատես»

Հունիս 23,2017 12:24

Վարչապետ Կարեն Կարապետյանին այս շաբաթ ծանր փորձություն էր սպասում՝ կառավարության ծրագրի հաստատում, որն ուղեկցվեց ընդդիմադիրների թիրախավորված քննադատությամբ։  Առաջիկա հինգ տարիների փաստաթուղթը ստորադասվեց քաղաքական ինտրիգին։ Այդուհանդերձ, ձայների 64 կողմ, 31 դեմ հարաբերակցությամբ Կարեն Կարապետյանի ծրագիրն ԱԺ-ն հաստատեց։ ՀՀԿ խմբակցության անդամ Շուշան  Սարդարյանին խնդրեցինք գնահատել ծրագիրը»:

– Տնտեսական իրավիճակի բարելավումը մեծ մասամբ պայմանավորված է ներդրումների առկայությամբ։ Կառավարությունը խոստացել է 830 մլն դոլարի ներդրում այս տարվա ընթացքում։ Ընդդիմությունն այս հարցում ևս թերահավատ է։

– Կառավարության գործունեության կարևոր բաղադրիչներից մեկը ներդրումներն են։ Երեկ հայտարարվեց, որ ներդրումների մասով 36 % կատարողական ունենք, որը, կարծում եմ, վատ ցուցանիշ չէ։ Ինչ վերաբերում է թերահավատությանը, նշեմ, որ կառավարությունը բազմիցս հաշվետվողականության պատրաստակամություն է հայտնել։ Այդ թեզն ընդգծված է նաև նոր ծրագրում։ Վստահ եմ, որ տարեվերջին, եթե ոչ ավելի շուտ, այս ներդրումների մասով հաշվետվություն կներկայացվի հանրությանը։

– Կառավարության ծրագրերից ի՞նչ կարևոր դրույթ կառանձնացնեիք։

– Օրինակ, կառավարությունն անցնում է թվայնացման օրակարգի, որը նորամուծություն է մեզանում։ Այն հնարավորություն կտա շատ ավելի տեսանելի դարձնելու տնտեսության առանձին ճյուղերի բացերը և անհրաժեշտ լուծումներ առաջարկելու։ Հնարավորություն կտա գույքագրելու ակտիվներն ու ռեսուրսները, խնդիրները, ինչու ոչ, անգամ նպատակները, և դրանով իսկ նախադրյալներ ապահովելու արդյունավետ կառավարման և հետագա կայուն զարգացման համար։

Հաշվի առնելով կառավարությունում իմ նախկին աշխատանքը՝ կարող եմ ընդգծել, որ փորձնական ծրագրեր արդեն իրականացվել են։ Մասնավորապես մանկապարտեզների և դպրոցների թվայնացման մի քանի օրինակներ ունեցել ենք, արդյունքում վերհանվել են բազում խնդիրներ, որ տեսանելի չէին մինչ թվայնացման գործընթացը։ Նույնը նաև համայնքների կառավարման մասով, կարելի է և՛ ծախսերի, և՛ համայնքների սեփական եկամուտների հավաքագրման առումով շատ հետաքրքիր վերլուծություններ անել ու ճիշտ որոշումներ կայացնել։

Ծրագիրը հետաքրքիր ուղերձ ուներ նաև սփյուռքահայության հետ ամուր կապի բանաձևը կյանքի կոչելու, սփյուռքի ներուժն օգտագործելու, կառավարման նոր մշակույթ ներգրավելու տեսանկյունից։ Կարելի է երկար թվարկել։

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930