Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԱՀԿ ԽՎ հատուկ ներկայացուցիչի Վիեննայում մասնակցել է Արցախի վերաբերյալ քննարկումների

Հուլիս 03,2017 23:40

ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի՝ Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ Քրիստիան Վիգենինը (Բուլղարիա) այցելել է Վիեննա՝ մասնակցելու Հարավային Կովկասի զարգացումների, այդ թվում Արցախի իրավիճակի վերաբերյալ բանակցություններին նվիրված հանդիպումների շարքին: Այս մասին ասվում է ԵԱՀԿ տարածած հաղորդագրության մեջ:

Բոլոր հանդիպումներում Վիգենինը կարևորել է համաձայնեցված ձևաչափով շարունակվող ջանքերը՝ ընդգծելով խորհրդարանական երկխոսության ներուժը՝ քաղաքական կամքին աջակցելու ուղղությամբ:

«Հակամարտությունները տարածաշրջանում շարունակում են արժենալ անթույլատրելի բարձր թվով մարդկային կյանքեր: Ես նպատակ ունեմ շարունակել ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի իմ գործընկերների հետ շարունակվող պաշտոնական ջանքերը և ապահովել խթան՝ համապարփակ և կայուն խաղաղության համար»,- ասել է հատուկ ներկայացուցիչը:

ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի ամենակարևոր տարեկան հանդիպումը, որը հավաքում է ԵԱՀԿ տարածությունում շուրջ 300 խորհրդարանականների, տեղի կունենա այս շաբաթ Մինսկում:

Իսկ Վիեննայում Վիգենինը հանդիպել է Հայաստանի, Ադրբեջանի, ԵԱՀԿ ավստրիական նախագահության բարձր դիվանագիտական ներկայացուցիչների, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ՝ նպատակ ունենալով խաղաղ լուծում գտնել Արցախի հակամարտության կարգավորման համար:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31