Լրահոս
Օրվա լրահոսը

Կոնստանտին Զատուլին. «Հայաստանի պարագայում նախահարձակ լինելն ուղղակի անմտություն կլինի». «Ժողովուրդ»

Հուլիս 07,2017 11:26

Արդյոք Ադրբեջանը նոր տեխնիկա կիրառելով եւ սպառազինություն ձեռք բերելով փորձում է ակնարկել, որ առջեւում նոր սրացումներ եւ միգուցե ապրիլյան դեպքերի կրկնություններ են սպասվում։ Այս եւ այլ հարցերի պատասխանները «Ժողովուրդը» փորձել է ստանալ ՌԴ Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման ու հայրենակիցների կապերի կոմիտեի առաջին փոխնախագահ, ԱՊՀ երկրների ինստիտուտի ղեկավար Կոնստանտին Զատուլինից։

– Պարոն Զատուլին, Ադրբեջանը նոր տեխնիկա է կիրառել սահմանին, իսկ մինչ այդ էլ սպառազինության հերթական խմբաքանակն էր ստացել։ Արդյո՞ք այս քայլերն իրենց մեջ ազդակներ են պարունակում։

– Ադրբեջանը նման քայլերով եւ լարվածությամբ փորձում է ուշադրություն գրավել Ղարաբաղյան կոնֆլիկտի անլուծելի մնալու վրա։ Նրանք ցանկանում են գրավել թրամփների կամ նրա նմանների ուշադրությունն այդ գործընթացի վրա։ Ահա թե ինչ կարող է դա նշանակել։

Եթե Դուք ակնարկում եք, որ դա կարող է պատերազմի կամ դրա նման որեւէ բանի սկիզբ լինել, ապա ես չեմ կարծում։ Ես այդպես եմ մտածում միայն նրա համար, որ այս պահի դրությամբ այդ ամենի համար քարտ-բլանշ տրված չէ։ Այդպիսի քարտ-բլանշ ոչ ոք ադրբեջանական կողմին չի տա։ Նրանք փնտրում են նման թույլտվություն, փնտրում են ազատություն, սակայն դեռ չեն ստանա։ Ոչ ոք իր վրա պատասխանատվություն չի վերցրել, որպեսզի փակի իր աչքերը ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծում ընթացող գործողությունների վրա։ Դրանք միայն պրովոկացիաներ են, որոնք կարող են լինել թույլ, կամ մի քիչ ուժեղ, կամ ավելի ուժեղ։

– Իսկ ի՞նչ քայլերի է պետք դիմել։ Օրինակ՝ մեզ մոտ տեսակետ կա, թե պետք է նախահարձակ լինել եւ Ադրբեջանին կապիտուլյացիայի պայմանագիր պարտադրել։

– Հայաստանի պարագայում նախահարձակ լինելն ուղղակի անմտություն կլինի, քանի որ այդ դեպքում իր բոլոր դաշնակիցներին Հայաստանը վատ դրության մեջ կդնի։ Նրանք այդ դեպքում իրենց վրա պետք է վերցնեին Հայաստանի նման պահվածքի բացատրությունը, քանի որ մինչ այդ ասվում էր, որ Հայաստանը կողմ է ստատուս-քվոյի պահպանմանը, հարցի խաղաղ կարգավորմանը։ Իհարկե, Հայաստանն անմիտ քայլեր արել է նախկինում, բայց ոչ այդպիսի:

Նաիրա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31