Լրահոս
Օրվա լրահոսը

Վազգեն Մանուկյան. Ռուսաստանը ոչ ժողովրդավարական չեմ համարում. «Իրատես»

Հուլիս 07,2017 12:24

Հատված Հայաստանի Հանրապետության առաջին վարչապետ, Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի հարցազրույցից:

– Դուք անկախ Հայաստանի առաջին վարչապետն եք, երբ ստանձնում էիք պաշտոնը, մտածո՞ւմ էիք, որ հետո Հայաստանի Հանրապետությունը եվրասիական զարգացման ճանապարհ կընտրի։

– Այն ժամանակ չկար ԵԱՏՄ՝ առաջին, և երկրորդ՝ այն ժամանակ մենք շատ մեծ հակում ունեինք դեպի Եվրամիություն։

Եթե Դուք կարդացել եք իմ «Գնացքից թռչելու ժամանակն է» հոդվածը, այնտեղ նաև նշվում է, որ եթե Ռուսաստանը դառնում է ժողովրդավարական պետություն, մեր փոխհարաբերությունները կարող են լինել շատ ընկերական, և չի բացառվում, որ ռուսական ռազմաբազայի գոյությունն էլ Հայաստանում պատճառաբանված լինի։ Այն ժամանակվա հնարավորությունների մի մասը հիմա իրականացվում է։

– Դուք Ռուսաստանը համարում եք ժողովրդավարակա՞ն պետություն։

– Համենայն դեպս՝ ոչ ժողովրդավարական չեմ համարում։

Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31