Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես չեմ թերացել, մամուլի համար հարցեր մի տվեք». ծննդկանի մահվան մեջ մեղադրվող Շ. Բախշյանը վրդովվեց (Տեսանյութ)

Հուլիս 11,2017 11:41

2015թ.-ին մահացած ծննդկան Մերի Մարգարյանի եւ նրա նորածնի մահվան գործով դատաքննության ժամանակ այսօր շարունակվեց հղիությունը վարած բժիշկ, գործով ամբաստանյալ Շուշանիկ Բախշյանի հարցաքննությունը: «Մերի Մարգարյանի հղիությունը վարվել է խիստ չափորոշիչներին համապատասխան»,-պնդեց նա:

Տուժող կողմի պաշտպաններից փաստաբան Մարինե Թովմասյանը հետաքրքրվեց բժշկուհու կրթությամբ: Ասաց, որ նա չորս տարի է սովորել, իսկ մանկաբարձ-գինեկոլոգի կրթությունը վեցամսյա է: «Դա Ձեզ իրավունք տալի՞ս է զբաղվել ռիսկային հղիներով»,-հարցրեց պաշտպանը:

Շուշանիկ Բախշյանը վրդովվեց եւ պաշտպանին հորդորեց «մամուլի համար հարցեր չտալ»: «Ես Աճառյանը չեմ ավարտել, ու առհասարակ՝ մամուլի համար տրված ձեր հարցերին չեմ պատասխանելու: Ավարտել եմ Բժշկական համալսարանը, որտեղ այն ժամանակ կրթությունը չորս տարի չէր: Յոթ տարի ենք սովորել, կարելի էր մի քիչ խորանալ եւ իմանալ: Այն կրթությունը, որը ունեմ, ինձ թույլ է տալիս զբաղվել ռիսկային հղիներով: Ես չեմ թերացել»,-հայտարարեց բժշկուհին:

Ապա պաշտպանը հետաքրքրվեց՝ «Եթե ամեն ինչ արել եք, ինչո՞ւ Մերիի վիճակը չկայունացավ»: Ամբաստանյալը պատասխանեց. «Կան հիվանդություններ, որոնց ընթացքը կանգնեցնել հնարավոր չէ: Շենգավիթ ԲԿ-ում պտղին որեւէ վնաս չի հասցվել»:

Մարինե Թովմասյանը նաեւ հարցրեց, թե այդ դեպքում ինչո՞ւ մահացավ Մերի Մարգարյանը: «Բազմաօրգանային անբավարարությունից՝ ըստ փաստաթղթերի: Մանկաբարձության մեջ կարող են լինել իրավիճակներ, որոնց դեմ պայքարել ոչ մեկը չի կարող: Մանկաբարձության մեջ կանխատեսել եւ հստակ ասել, թե ինչով կավարտվի, ոչ մեկ իրավունք չունի»,-պատասխանեց Շուշանիկ Բախշյանը:

Մանրամասն՝ տեսանյութում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31