Լրահոս
Օրվա լրահոսը

Մանվել Գրիգորյան. Մեկ անգամ եւս հիմնավորապես ներկայացվեց աշխարհին, որ Արցախն առավել կայացած պետություն է

Հուլիս 19,2017 15:58

Մեծարգո՛ պարոն նախագահ.

Եռասերունդ Երկրապահ կամավորականների միության, Հանրապետության բոլոր երկրապահների, 5-րդ բրիգադի մարտիկների, պատանի, երիտասարդ երկրապահների եւ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ: Դեռ 1989-94 թվականների Արցախյան պատերազմի օրերից Դուք ապացուցել եք, որ նվիրված եք Արցախի ժողովրդին, որ հայրենասեր ու պետականամետ գործիչ եք: Հրադադարի կնքումից հետո էլ մասնակցել եք պետականաշինությանը, ազգին, հայրենիքին, Արցախին եւ արցախցուն ծառայություններ եք մատուցել տարբեր կարեւորագույն պաշտոններում: Արդեն շուրջ տասը տարի նաեւ հայկական Արցախ պետության ղեկավարն եք: Ձեր հայրենասիրությունն ու կազմակերպական ներուժը հերթական անգամ դրսեւորվեցին նախորդ տարվա ապրիլյան պատերազմի օրերին:

Հարգարժա՛ն Բակո Սահակի, փոխանցեք իմ եւ եռասերունդ երկրապահական ընտանիքի շնորհավորանքներն Արցախի ժողովրդին եւ իշխանությանը: Արդեն որերորդ անգամ Արցախ պետությունում կազմակերպվեցին ժողովրդավարական ընտրություններ: Արցախցին արդեն երկար տարիներ կարողանում է ապացուցել, որ ինքն օրինակելի պետություն է կառուցել, որ Արցախում գործում են բոլոր պետական հաստատությունները, բոլոր ժողովրդավարական նորմերը: Մեկ անգամ եւս հիմնավորապես ներկայացվեց աշխարհին, որ Արցախն առավել կայացած պետություն է, որ Արցախում առավել պաշտպանված են մարդու իրավունքներն ու հիմնարար ազատությունները, քան իրեն բռնակցել ձգտող Ադրբեջանում: Արցախն անառարկելիորեն հիմնավորել է, որ չի կարող բռնակալական Ադրբեջանի կազմում լինել: Կատարվածն ամբողջ Արցախի, ողջ քաղաքական համակարգի, բոլոր կուսակցությունների եւ առաջին հերթին՝ Արցախի ժողովրդի հաղթանակն է:

Պարո՛ն Սահակյան, հավաստիացնում եմ, որ եռասերունդ Երկրապահը, ինչպես 1989-94-ի պատերազմի օրերին, ինչպես 2016-ի ապրիլյանի օրերին, ինչպես այսօր, այնպես էլ առհավետ կանգնած է լինելու արցախցու եւ Արցախ պետության կողքին:
Աստված պահապան Ձեզ, Արցախի ժողովրդին, հայ ազգին, ամենքիս:

 

ԵԿՄ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ,
ԱՐՑԱԽԻ ՀԵՐՈՍ,
ԶՈՐԱՎԱՐ ՄԱՆՎԵԼ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31