Լրահոս
Օրվա լրահոսը

200 առեւտրական գործազուրկ դարձավ. Ֆիրդուսի շուկան ապամոնտաժվեց

Հուլիս 19,2017 17:33

Ֆիրդուսի տոնավաճառի ապամոնտաժումը քաղաքապետարանի աշխատակիցներն ավարտին հասցրեցին: Ծանր տեխնիկան դուրս բերվեց տոնավաճառից:

Առեւտրականները լրագրողների հետ զրույցում վրդովված ասում էին՝  «200 մարդ մնաց անգործ, մտածե՞լ են այս մասին: Աշխատում էինք՝ վարկ փակում, պետությանն էլ հարկ տալիս: Հիմա անգործ ենք, ոնց ենք ընտանիք պահելու,  զինվորական ունենք, ուսանող ունենք, փոքր էրեխեք ունենք, էնքան պրոբլեմներ ունենք, ի՞նչ ենք անելու: Հո թշնամի չե՞ն, խիղճ չունե՞ն: Ի՞նչ անենք, թողնենք՝ գնանք Ռուսաստանում աշխատենք: Լրիվ հիասթափեցրին մեր պետությունից»:

Որոշ առեւտրականների պատմելով՝ իրենք ժամանակ էին խնդրել իշխանությունից, որպեսզի թույլ տային մի քանի ամիս էլ աշխատել, այդ ընթացքում էլ գոնե այլ տոնավաճառներում հարմար գներով տարածք կգտնեին, իսկ հիմա միտք էլ չունեն այլ տեղերում առեւտուրը շարունակելու:

Ուշագրավ է, որ առեւտրականներից ոմանք վրդովված ասում էին, որ իրենց ձայնը տվել են ՀՀԿ-ին եւ քաղաքապետ Տարոն Մարգարյանին, նրանք հույս ունեին, որ իշխանությունը կընդառաջի իրենց եւ կկասեցնի ապամոնտաժման գործընթացը:

Հիշեցնենք, որ մոտ մեկ ամիս առաջ փոխքաղաքապետ Դավիթ Օհանյանը բանակցում էր Ֆիրդուսիի առեւտրականների հետ, նրանց հորդորում այլ տոնավաճառներում շարունակել առեւտուրը: Սակայն առեւտրականները հրաժարվում էին, պնդելով՝ այլ տոնավաճառներում տաղավարի գները բարձր են, իրենց դա ձեռնտու չէ:

Առեւտրականներից մեկն էլ ապամոնտաժումից առաջ ասաց, որ ինքն իր ամբողջ ընտանիքով այս տարի ընտրել է ՀՀԿ-ին եւ Տարոն Մարգարյանին, նա նաեւ ասաց, որ վստահում է քաղաքապետ Տարոն Մարգարյանին եւ վստահ է, որ քաղաքապետը հօգուտ առեւտրականների որոշում կկայացնի:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31