Լրահոս
Օրվա լրահոսը

Այս պահին Ֆիրդուսի շուկան ապամոնտաժում են. ծանր տեխնիկա է աշխատում, տարածքում են մեծ թվով ոստիկաններ

Հուլիս 19,2017 15:48

Այս պահին Ֆիրդուսի տոնավաճառի տաղավարները ծանր տեխնիկայով քաղաքապետարանի աշխատակիցները ապամոնտաժում են: Տարածքի առեւտրականներն ու բնակիչներն ասում են՝ «37 թիվն ա»: Նաեւ մեծ թվով ոստիկաններ կան տոնավաճառի տարածքում: Չնայած ապամոնտաժման աշխատանքներին, առեւտրականներն ու բնակիչները չեն լքում տարածքը:

Մարդիկ վրդովված են, ոմանք սպառնում են՝ «Իմ տարածք չմոտենաք, իմ դռան դեմը չքանդեք, ստեղից չեմ շարժվելու»:

Տարածքի բնակիչներից 6 -ամյա մի աղջիկ էլ ասաց. «Ես գնում եմ Ռուսաստան ապրեմ»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31