Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանի բանակի վիրավոր զինծառայողներից մեկը մահացել է. «Ռազմինֆո»

Հուլիս 22,2017 16:00

Հուլիսի 22-ին Ադրբեջանի շրջանի Հաջըգաբուլ շրջանի Գըզըլբուրուն գյուղում հուղարկավորել են Ադրբեջանի ԶՈւ զինծառայող Նահիդ Սոլթանովին (Nahid Soltanov): Զինծառայողը վիրավորվել էր հուլիսի 14-ին և շուրջ մեկ շաբաթ մահամերձ վիճակում հոսպիտալում էր։ Այս մասին հայտնում է ադրբեջանական ընդդիմադիր MeydanTV լրատվակայքը։

Զինծառայողի մահվան մասին տեղեկությունը MeydanTV-ին հայտնել է նրա եղբայրը՝ Էլչին Սոլթանովը։ Մինչև այդ՝ հուլիսի 21-ին, զինծառայողի մահվան մասին հայտնել էին սոցցանցերում ադրբեջանցի մի շարք օգտատերեր։

Հիշեցնենք, որ Նահիդ Սոլթանովը, ինչպես նաև նրա համածառայակիցը, ում անունը չի նշվում, ծանր վիրավորվել էին հուլիսի 14-ին։ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը ընտանիքի անդամներին ևս չի հայտնել, թե ինչ հանգամանքներում են նրանք վիրավորվել։

Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31