Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպե՞ս վերակենդանացնել տուժածին

Հուլիս 27,2017 12:30

Վերակենդանացումը միջոցառումների ամբողջություն է, որի նպատակն է վերականգնել եւ պահպանել կենսագործունեության կարեւոր ֆունկցիաները՝ գիտակցությունը, արյան շրջանառությունը եւ շնչառությունը։ Վերակենդանացումը բաղկացած է իրար հաջորդող 3 միջոցառումներից.

1. Վերին շնչուղիների անցանելիության վերականգնում:
2. Թոքերի արհեստական օդափոխություն:
3. Արյան շրջանառության արհեստական պահպանում (սրտի արտաքին մերսում)։
Վերակենդանացման միջոցառումները կատարում են, երբ առկա է սրտի եւ շնչառության կանգ՝ կլինիկական մահ։
Կլինիկական մահը կարճատեւ՝ 3-5 րոպե տեւողությամբ, դարձելի սահմանային վիճակ է կյանքի եւ մահվան միջեւ, որը բնորոշվում է կենտրոնական նյարդային համակարգի ֆունկցիայի, արյան շրջանառության եւ շնչառության բացակայությամբ։ Կլինիկական մահվանը հաջորդում է կենսաբանական մահը։
Կլինիկական մահվան ախտանշաններն են՝
1. Գիտակցության բացակայություն։
2. Շնչառության բացակայություն։
3. Անոթազարկի բացակայություն ազդրային զարկերակներում։
4. Բիբերի լայնացում։
5. Հողագույն մաշկ։
Զանգահարեք շտապօգնություն կամ խնդրեք որեւէ մեկին զանգահարի։ Ստուգեք տուժածի շնչառության առկայությունը։
1.Պարզեք կրծքավանդակի շարժումների առկայությունը։
2. Լսեք նրա շնչառությունը։
3. Զգացեք շնչառությունը, ձեր այտը մոտեցրեք տուժածի քիթ-բերանին:
Ստուգեք արյան շրջանառության առկայությունը (ոչ ավելի, քան 10 վայրկյանում):
1. Շոշափեք անոթազարկը մակերեսային տեղակայված զարկերակների վրա (քնային, ճաճանչային, բազկային, ազդրային):
2. Անոթազարկի բացակայությունը քնային զարկերակի վրա՝ նշանակում է արյան շրջանառության բացակայություն («սրտի կանգ»)։

Առաջին օգնություն

Վերին շնչուղիների անցանելիության վերականգնում:

1. Տուժածին մեջքի վրա պառկեցրեք կոշտ-հարթ մակերեսի վրա։
2. Գլուխը ետ թեքեք, որի համար մի ձեռքը դրեք պարանոցի տակ, իսկ մյուսը՝ ճակատին, կամ երկու ձեռքի 4 մատներով (բացի մեծ մատը) բռնեք ստորին ծնոտի անկյուններից եւ ձգեք դեպի վեր եւ ետ:

Այս միջոցառումների արդյունքում լեզուն բարձրանում է վեր եւ ազատում է օդի ճանապարհը դեպի թոքերը:

Շարունակելի

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

«Առավոտ»

26.07.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31