Լրահոս
Օրվա լրահոսը

Պարգևատրվել են «ԻԼ-76» հատուկ նշանակության ինքնաթիռի անձնակազմի անդամները

Օգոստոս 21,2017 12:28

ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը պարգևատրել է «Խոսրովի անտառ» պետական արգելոցի հրդեհաշիջման աշխատանքներին մասնակից ՌԴ ԱԻՆ հատուկ նշանակության «ԻԼ-76» ինքնաթիռի անձնակազմին: Արծվիկ Մինասյանը շնորհակալություն է հայտնել ինքնաթիռի անձնակազմի բոլոր անդամներին սրտացավ վերաբերմունքի, ամենայն պատասխանատվությամբ իրականացրած աշխատանքի համար:

Նախարարի հրամանով՝ ՀՀ ԲՆ «Խոսրովի անտառ» պետական արգելոցի ՊՈԱԿ-ի տարածքում բռնկված հրդեհի շիջման աշխատանքներում բացառիկ ծառայություն մատուցելու և ցուցաբերած բարձր պրոֆեսիոնալիզմի համար «ԻԼ-76» հատուկ նշանակության ինքնաթիռի հրամանատար Եվգենի Սերիխին շնորհվել է ՀՀ բնապահպանության նախարարության «Բնապահպանության բնագավառում նշանակալի ավանդի համար» գերատեսչական ոսկե մեդալ:

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցած «ԻԼ-76» հատուկ նշանակության ինքնաթիռի անձնակազմի բոլոր անդամները պարգևատրվել են նախարարության շնորհակալագրերով և անհատույց ու ցմահ ՀՀ ԲՆ բնության հատուկ պահպանվող տարածքներ այցելելու վկայականով: «ԻԼ-76» հատուկ նշանակության ինքնաթիռի անձնակազմին գերատեսչական մեդալներով պարգևատրել է նաև ԱԻՆ նախարար Դավիթ Տոնոյանը:

ՀՀ բնապահպանության նախարարություն 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031