Լրահոս
Օրվա լրահոսը

Արայիկ Հարությունյանը գերազանցության դիպլոմներ է հանձնել ՀԱԱՀ-ի մի խումբ շրջանավարտների

Օգոստոս 21,2017 14:40

Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը օգոստոսի 21-ին ընդունել է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Շուշիի մասնաճյուղը 2016-17 ուսումնական տարում գերազանցությամբ ավարտած շրջանավարտներին և նրանց հանձնել ավարտական դիպլոմները:

Կառավարության ղեկավարն ընդգծել է գյուղատնտեսության ոլորտի մասնագետների բարձր որակավորման կարևորությունը՝ Արցախի տնտեսության զարգացման գործում: «Ուզում եմ շնորհավորել շրջանավարտներին, որոնք գերազանցությամբ են ավարտել համալսարանը: Հույս ունեմ շատերիդ տեսնել գյուղատնտեսությամբ ոլորտում ձեր մասնագիտական ներուժը գործնականում իրացնելիս: Ես առանձնահատուկ կարևորում եմ ագրարային կրթությունը, քանի որ մեր երկրի ապագան պայմանավորված է գյուղատնտեսությամբ, այդ պատճառով այն կառավարության գործունեության առաջնահերթ ուղղությունն է:

Վերջին տարիներին մեզ հաջողվել է նշանակալի բարելավում գրանցել բնագավառի տարբեր ենթաճյուղերում, սակայն, օրինակ, անասնաբուծության ոլորտում արդյունքներն անբավարար են, ինչը պայմանավորված է նաև որակյալ մասնագետների սղությամբ: Այս առումով մեր կրթական համակարգը լուրջ անելիք ունի»,- ասել է Ա. Հարությունյանը: Շրջանավարտներին շնորհավորել է նաև կրթության, գիտության և սպորտի նախարար Սլավա Ասրյանը և նրանց մաղթել աշխատանքում իրենց ստացած գիտելիքները դրսևորելու կարողություն:

 

ԱՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031