Լրահոս
Օրվա լրահոսը

Իջեւանը՝ 2018թ. Հայաստանի երիտասարդական մայրաքաղաք

Սեպտեմբեր 04,2017 15:45

Այսօր՝ սեպտեմբերի 4-ին սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Արսեն Քարամյանը ամփոփելով 2018 թվականի «ՀՀ տարվա Հայաստանի երիտասարդական մայրաքաղաք» մրցույթի արդյունքները` հայտարարել է, որ Իջեւանն ընտրվել է 2018թ. Հայաստանի երիտասարդական մայրաքաղաք: Բացի Իջեւանից, այդ կոչմանը արժանանալու հայտ էին ներկայացրել Ջերմուկ եւ Գավառ քաղաքները:

Իջեւանի քաղաքապետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի բաժնի պետ Լիլիթ Ղալումյանն ասաց, որ մրցույթի մասնակցության հայտը համատեղ ներկայացրել են Իջեւանի քաղաքապետարանը, «Տավուշի երիտասարդական կենտրոն» եւ «Հույսի կամուրջ» ՀԿ-ները: Այդ հայտում նշվել է , թե երիտասարդության դերի բարձրացման գործում Իջեւանի քաղաքապետարանը ինչպես է համագործակցում քաղաքի երիտասարդության, ՀԿ-ների հետ: Լ. Ղալումյանը հայտնեց, որ տեղի կունենա հանդիսավոր միջոցառում, որի ժամանակ 2017թ. ՀՀ երիտասարդական մայրաքաղաք Չարենցավանից խորհրդանշական բանալին կհանձնվի Իջեւանին: Նա ասաց, որ Իջեւանի՝ Հայաստանի երիտասարդական մայրաքաղաք ընտրվելը կնպաստի, որ սպորտի եւ երիտասարդության նախարարության դրամաշնորհներով Իջեւանի ՀԿ-ները քաղաքի երիտասարդությանն ուղղված ծրագրեր իրականացնեն:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930