Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչապետը կզբաղվի փլված ու կիսակառույց շենքերի ճակատագրով

Սեպտեմբեր 09,2017 17:00

Եթե Աթենքում Ակրոպոլիսի կամ Հռոմում Կոլիզեյի ավերակները խիստ հետաքրքրում են տեղացիներին ու նաեւ այդ երկիր ժամանած զբոսաշրջիկներին, եւ նրանք մեծ հետաքրքրությամբ են լսում դրանց հետ կապված պատմությունները, քանի որ դրանք արդեն համարվում են պատմական նմուշներ, ապա մեր երկիր եկած զբոսաշրջիկին մեր տուրիզմի ոլորտի պատասխանատուները ոչ մի կերպ չեն կարող բացատրել, թե օրինակ՝ ինչո՞ւ այդպես էլ չեն ապամոնտաժվում Հանրապետության հրապարակից քիչ այն կողմ գտնվող կիսափլված այս եւ մայրաքաղաքում առկա այլ շինությունները, կիսակառույցները, որոնք մեր քաղաքացիների եւ տուրիստների համար ոչ ակնահաճո տեսարան են: Էլ չենք ասում, որ դրանք երկար լքված մնալով՝ «բնակեցվում» են անտուն կենդանիներով ու մարդկանցով` շրջապատում ստեղծելով հակասանիտարական վիճակ:

Երեկ, սակայն, վարչապետ Կարեն Կարապետյանն այս հարցը բարձրացրեց կառավարության նիստում. քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահին, մարզպետներին եւ Երեւանի քաղաքապետին մեկ ամիս ժամանակ տվեց նմանատիպ շինությունները գույքագրելու, որպեսզի վերջնականապես որոշեն դրանց ճակատագիրը:

 

Լուսանկարները` ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ-ի

«Առավոտ»

08.09.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930