Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչն է «Ներդրողների ակումբին» Արա Աբրահամյանի չմիանալու իրական պատճառը. «Ժամանակ»

Սեպտեմբեր 09,2017 10:44

«Ժամանակ» թերթը գրում է. «Նախօրեին «Ժամանակ»-ի հետ զրույցում Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը «Ներդրողների ակումբին» չմիանալու պատճառների մասին սկզբում ասել է. «Այդ հարցը պետք է իրանց տաք՝ ինչի չհրավիրեցին», ապա շարունակել. «Այդպիսի խնդիր չի առաջացել, որ հրավիրեն կամ չհրավիրեն: Դա կամավոր է, ով ցանկացել է՝ միացել է: Ես չեմ կարող բոլոր տեղերում մասնակցել, միանալ: Հազար գործ եմ անում: Ես իմ գործերն ունեմ, պարտադիր չէ, որ բոլորը միանան: Լավ կազմակերպություն է, ժամանակ է պետք, որ իրենք կարողանան իրենց մտքերն իրականացնել»:

Նշենք, սակայն, որ «Ներդրողների ակումբին» Աբրահամյանի չմիանալու իրական պատճառը Կարեն Կարապետյանի հետ լարված հարաբերություններն են»:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930