Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանը պատրաստ է տարեկան երեք միլիոն զբոսաշրջիկ ընդունել. «Փաստ»

Սեպտեմբեր 09,2017 11:00

«Փաստ» օրաթերթը գրում է. «Այս տարվա առաջին կիսամյակի՝ հունվար–հուլիս ամիսների տվյալների համաձայն՝ Հայաստանում ներգնա զբոսաշրջային այցելությունների թվի աճ ենք ունեցել, որը 24,2%–ով ավել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածում գրանցված ցուցանիշների նկատմամբ: Բացարձակ թվով ընդհանուր զբոսաշրջային այցելությունները կազմել են 622 հազար 381: Աճ ապահովող երկրների թվում են եղել Ռուսաստանը, Վրաստանը, Եվրամիության երկրները, Իրանը:

Միաժամանակ հեռավոր արեւելյան երկրներից այս տարի նույնպես նկատելի ու հետաքրքրիր դինամիկա կա, եւ նրանք նույնպես մասնակից են այս աճին: Մասնավորապես Չինաստանի, Կորեայի, Ճապոնիայի եւ Ֆիլիպինների քաղաքացիներն են Հայաստան շատ այցելել: Այս մասին «Փաստին» պատմեց Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Մեխակ Ապրեսյանը:

Հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված այս տարվա նման ակտիվությունը, Ապրեսյանը պատասխանեց, որ սա համալիր միջոցառումների եւ այդ երկրներում նպատակային, ակտիվ մարքեթինգային միջոցառումների իրականացման արդյունք է: Պատճառներից է թե՛ այդ երկրների քաղաքացիների համար Հայաստանի հասանելիության բարձրացումը, թե՛ սահմանային անցման գործընթացի դյուրացումը եւ թե՛ այստեղ գալու մատչելիությունը: Ըստ Ապրեսյանի՝ այս շարքում առաջին տեղը զբաղեցնում է Ռուսաստանը, ինչի պատճառներից մեկն էլ հասանելիությունն է. ՌԴ քաղաքացիների համար Հայաստանում գործում է առանց վիզայի մուտքի ռեժիմ, բացի դրանից այս տարվանից լրացուցիչ հնարավորություն տրվեց նրանց ներքին անձնագրով Հայաստան գալու:

Ըստ մեր զրուցակցի՝ մոտ ապագայում այս ամենն իր զգալի ազդեցությունը դեռ ունենալու է: Ապրեսյանը նաեւ պատմեց, որ տարեսկզբից Հայաստանը դրսում ներկայացնելու եւ ճանաչելի դարձնելու ուղղությամբ մեծ աշխատանքներ են տարվել: Այդ նպատակով արդեն իսկ բազմաթիվ միջոցառումներ են իրականացվել: Նրա ներկայացմամբ՝ այս տարվա ընթացքում Հայաստանի մասին մի քանի ֆիլմեր են նկարահանվել ռուսների կողմից»:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930