Լրահոս
Օրվա լրահոսը

Ընդդեմ անարդարության. «Հրապարակ»

Սեպտեմբեր 09,2017 11:10

Մարդիկ ամենից շատ դժգոհում են անարդարություններից, անհավասար վերաբերմունքից։ Արտագաղթի, անտարբերության, հիասթափության գլխավոր պատճառը հենց դա է։ Երբ մարդը տեսնում է, որ օրենքը հավասար չի գործում բոլորի հանդեպ, եւ բոլորն ինքնադրսեւորվելու հավասար հնարավորություններ չունեն։ Ինչ եզրակացնի քաղաքացին, երբ քաղաքական ակցիա իրականացրած, իր բողոքն արտահայտած որեւէ անձ, ասենք՝ Շանթ Հարությունյանը, դատապարտվում է 6 տարվա ազատազրկման, Շանթի դատի ժամանակ օդ կրակած երիտասարդը՝ Հայկ Կյուրեղյանը, 9 տարի է ստանում, իսկ Սյունիքի մարզպետի որդին, որը մարդու կյանք է խլել, ազատվում է պատասխանատվությունից։ Նման մի դեպքը բավական է, որ հասարակության վրդովմունքը վերածվի իշխանության կատարած յուրաքանչյուր քայլը, հենց իշխանություն կոչվող երեւույթն առհասարակ մերժելու ակցիայի։ Երբ ցանկացած անմեղ ավտովթարից հետո մարդուն կարող են բանտ ուղարկել, անգամ սիրված դերասանին՝ Վարդան Պետրոսյանին չխնայեցին, իսկ իշխանական քաղաքապետի որդուն ոչ միայն ազատ են արձակում, այլեւ խրախուսում, դա չի կարող վրդովմունքի պատճառ չդառնալ։

Արմինե ՕՀԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930